
Վրաստանում ադրբեջանցի է ձերբակալվել՝ տասնյակ հազարավոր կեղծ դոլարներով

Վրաստանում Ադրբեջանի քաղաքացի էձերբակալվել՝ կեղծ թղթադրամներ պահելու եւ իրացնելու մեղադրանքով: Այդ մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Խուզարկությունների ընթացքում մեղադրյալի մոտ հայտնաբերել եւ առգրավել են 617 կեղծ թղթադրամ՝ 100 ամերիկյան դոլար անվանական արժեքով:
Քննչական ծառայությունը չի ճշտում, թե Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում որտեղ էր պահում եւ ինչպես էր իրացնում կեղծ փողերը: Մեղադրյալի դեմ հարուցվել է քրեական գործ «խոշոր չափի կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստում կամ իրացում» հոդվածով, ինչը պատժվում է 7-ից մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ, հաղորդել է Sputnik-ը: