«ԿԳ-ն պետք է դադարի սոցիալական խնդիր լուծող նախարարություն լինելուց». Արայիկ Հարությունյան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  մեկնարկել է ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումը, որի հիմնական նպատակն է՝ ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը, մշակել առաջարկություններ՝ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, նպաստել  ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը:

Ներկա էր նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ երիտասարդ գիտնականների խնդրին:

«Մենք տարիքային երկու գագաթ ունենք: 30-35 տարեկանն է, որից հետո մեծ անկում ունենք: Գիտնականները լրացուցիչ խթան չունենալով՝ գնում են աշխատելու այլ ոլորտներում՝ առևտրային կազմակերպություններ, և այլն: Երկրորդ գագաթը 60-65 տարեկանն է: Եվ այս հատվածի ցուցանիշը բարձրացնելու համար պետությունը ծրագիր է մշակում, իսկ մինչ այդ պետք է հասկանանք, թե ի՞նչ հնարավորություններ ունենք, օպտիմալ օգտագործո՞ւմ ենք դրանք, արդյոք չունե՞նք ուղղություններ, որոնք պարզապես սոցիալական խնդիրներն են լուծում: Կարծում եմ՝ Կրթության և գիտության նախարարությունը պետք է դադարի սոցիալական խնդիր լուծող նախարարություն լինելուց, պատասխանատու պետք է լինի միայն կրթական քաղաքականության համար: Սա նշանակում է, որ որոշ ուղղություններում օպտիմալացումներ կլինեն»,- նշեց նախարարը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս