Բաժիններ՝

Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը

Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն շվեդ մրցավարները:

Հանդիպումը կսպասարկի 41-ամյա Մարտին Ստրյոմբերգսոնը, ում կօգնեն Դանիել Գուստավսոնն ու Յոակիմ Ամրի Նիլսոնը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս