ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերի կապակցությամբ։
Հոկտեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Երևանյան խճուղու և Ռ.Գասպարյան փողոցի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1933 թ. ծնված Արմեն Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ քննչական վարչություն։ «Որպես վկա հրավիրվել է, բայց հետո ինչ է եղել իր կարգավիճակը, ճիշտն ասած, դեռևս չեմ հարցրել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Եվրամիության նախաձեռնությամբ այսօր Երևանում մեկնարկեց «Մշակութային ժառանգությունը Հայաստանում, մարտահրավերներն ու պարտականությունները» խորագրով համաժողով՝ նպատակ ունենալով կարևորելու մշակութային ժառանգության եվրոպական տարին։
«Հակամարտությունների մարդասիրական կողմը պետք է պաշտոնյաների ուշադրության կենտրոնում լինի»,- այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության մարդասիրական կողմին:
Հնդկաստանի Օրիսայի նահանգում առնվազն 26 մարդ է զոհվել հզոր հեղեղումների հետեւանքով, որոնք իր հետ բերել է երկրի արեւելյան ափերում մոլեգնող «Տիտլի» ցիկլոնը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կոչ է արել՝ լրագրողներին եւ նրանց իրազեկիչներին պաշտպանել հետապնդումներից, ահաբեկումից եւ գրաքննությունից:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին եւ Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին:
Հայաստանում եկամտային հարկի, ընդհանրապես հարկային բեռի նվազեցման հետ կապված անելիքները հստակ են: Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«ՈւԵՖԱ-ն դեռևս չի գրել որքանով է տուգանել ՀՖՖ-ին: 100 հազար եվրո տուգանքի մասին տեղեկատվությունը սուտ է, բայց եթե անգամ 10 հազար եվրոյով տուգանվենք, դա ֆեդերացիայի համար մեծ ճոխություն է: Չենք կարող թույլ տալ, որ որոշ խմբերի խուլիգանությունը ֆեդերացիային կանգնեցնի այդքան մեծ ծախսերի առաջ»
Հոկտեմբերի 16-ին, ժամը 11:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
«ԱՄՆ-ը՝ որպես համանախագահ երկիր, աջակցում է, որպեսզի կողմերը միասին խոսեն, և աջակցում է, որպեսզի երկրի ղեկավարների միջև շփումներ լինեն»,- այս մասին այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցին:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում յոթ հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ վստահեցնելով, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն երբևէ չի պատրաստվել առաջադրել վարչապետի թեկնածու:
«Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի կունենա»,- այս մասին այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հայտացուցակը Մակեդոնիայի դեմ խաղի համար հայտնի է:
«Մենք չենք ասել, որ Քոչարյանի ընտանիքը կապված է այդ հյուրանոցների հետ։ Մենք ներկայացրել ենք այն, ինչ ներկայացրել ենք, շատ պարզ, բոլորը դա տեսել են»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե հիմնավորվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի կապը հյուրանոցների հետ։
Աֆղանստանի հյուսիսում առնվազն 30 ոստիկան է զոհվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:
ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության նոր ձևաչափ հիմնելու մասին կանոնակարգին:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը բացառում է որևէ մեկի կողմից այնպիսի գործողությունների իրականացումը, որ կբերեն սահմանադրական կարգի տապալման, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։
Ֆրանսիայի իշխանությունները հեղեղումների պատճառով շարունակում են երկրի հարավի մի շարք բնակավայրերի բնակիչների տարհանումը:
Սյունիքի նորանշանակ մարզպետ, նախկին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը վստահեցնում է՝ թավշյա հեղափոխության օրերին խաղաղ ցույցերը ցրելու վերաբերյալ կոնկրետ հրամաններ չեն եղել։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է աշխարհի առաջնությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել բժշկական կենտրոնում հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Զինյալներն իրանցի 14 ուժայինների են առեւանգել Իրանի հարավարեւելյան մասում՝ Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու:
«Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը, փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ-շատ բարդ է, որը, ցավոք սրտի, այս փուլում չի լինում: Դրանք օպրերատիվ տվյալներ են: ԱԱԾ ողջ համակարգը շատ ծանր է տանում իրենց տնօրենին գաղտնալսելու փաստը»,- ասաց Վանեցյանը:
Ելիսեյան պալատը հոկտեմբերի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության կազմում կատարված վերադասավորումների մասին, որոնք պահանջվեցին ներքին գործերի նախկին նախարար Ժերար Կոլոնի պաշտոնաթող լինելու որոշումից հետո:
Ավստրալիայի կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Իսրայելում Ավստրալիայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հնարավորության հարցը կլուծվի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր:
Ախթալա խոշորացված համայնքի ավագանու 10 անդամներից 7-ը հայտարարություն են տարածել, որում ասված է.
Այսօր կառավարության նիստում նշանակվեցին երեք նոր մարզպետներ՝ Դավիթ Գևորգյանը՝ Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի, և Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ:
Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ: