Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ․ պայքարը շարունակվում է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
«Ճանապարհային ոստիկանությունը հսկողությունը մեղմացրել է, ինչի արդյունքում շատ վարորդներ դարձել են անկարգապահ, ավելացել են վթարները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Կոմիտասի 1 հասցեում գտնվող խանութ սրահում տեղի ունեցած գողության բոլոր հանգամանքները:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի N զորամասի դիմացի հատվածում գործող հետիոտնային անցումը ս/թ հոկտեմբերի 17-ին կվերակառուցվի և կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին:
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի: Այդ պաշտոնում նշանակվեց Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը:
Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը հարուցել է մարզի բնակիչների վրդովմունքը։
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նախընտրել է զգուշավորություն դրսեւորել իրեն փոխարինողի ընտրության հարցում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել:
ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2018 ֆինանսական տարում աճել է 17 տոկոսով եւ հասել 779 միլիարդ դոլարի նշագծին:
Մարոկոյում առնվազն 10 մարդ է զոհվել, եւս շուրջ 90-ը տուժել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին կհայտարարի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին Հանրային հեռուստաընկերության եթերում:
Շիրակի մարզի դատախազությունում անփոփվել են 2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների միջոցով և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պատճառված վնասի վերականգնման գործընթացների արդյունքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Ավետիսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ որում մտահոգություն է հայտնել համացանցում ու հատկապես սոցիալական ցանցերում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածության կապակցությամբ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդուլ-Ֆատահ Հալիլ Աս-Սիսին քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի ժամկետները, բիզնես համաժողովի կազմակերպման, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության (հ/կ) համահիմնադիր Տիգրան Քեյանը պնդում է՝ վարորդների իրավունքների պաշտպանները համաձայն չեն քաղաքապետի այդ ձևակերպման հետ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
Արարատ Միրզոյանը հանդիպում է խորհրդարանական խմբակցությունների հետ:
ՊԵԿ-ը սեպտեմբերի վերջի դրությամբ տարբեր ընկերությունների կողմից 26-28 հազար աշխատանքի ընդունման հայտ է ստացել. այսինքն՝ այդքան աշխատակիցներ աշխատանքի են ընդունվել տարբեր ձեռնարկություններում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվային էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Միսակ Կարապետյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեն այսօր խուզարկություններ է կատարել Արա Բանդուրյանի բնակարաններում, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «Նորատուսցի Արա»։
«Կոնկրետ հարց եմ տալիս՝ այս ընթացքում գնաճ կա՞, թե՞ ոչ. կա։ Միսը քանի՞ տոկոսով է թանկացել, քանի՞ աշխատատեղ է բացել, քանի՞ ներդրում է բերել, ժողովրդի մատից ի՞նչ փուշ է հանել։ Խոսում է հայ-ռուսական հարաբերություններից, ի՞նչ ես արել, մեր բերածի 15-20 տոկոսի չափով զենք բեր Հայաստան, Հայաստանի բանակն ուժեղացրու, նոր կխոսես»։
Երևան հիմնադրամի տնօրենն ընդունել է չարաշահումների փաստը, բայց գումարները վերականգնելու դեպքում կխուսափի «բերդում հայտնվելուց»։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին:
Հոկտեմբերի 16-ի ցերեկը, hոկտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև։