
Իրանում զինյալներն առևանգել են 14 զինծառայողների. YJC

Զինյալներն իրանցի 14 ուժայինների են առեւանգել Իրանի հարավարեւելյան մասում՝ Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է YJC գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրա տվյալներով՝ առեւանգումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի առավոտյան. առեւանգողների թվում եղել են յոթ աշխարհազորայիններ, հինգ սահմանապահ եւ երկու զինվորական՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը):
Գործակալությունը հայտնել է, որ ուժայիններին առեւանգել են Իրանում ահաբեկչական ճանաչված խմբավորումներից մեկի անդամները:
Միջադեպը տեղի է ունեցել Սիստանի ու Բելուջստանի նահանգում, որտեղ պարբերաբար հարձակումներ են կատարվում իրանցի սահմանապահների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: