Արթուր Վանեցյանը բացառում է սահմանադրական կարգի տապալումը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ընթացքում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը բացառում է որևէ մեկի կողմից այնպիսի գործողությունների իրականացումը, որ կբերեն սահմանադրական կարգի տապալման, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։

«Ուժային կառույցները միշտ աշխատում են «արտակարգ ռեժիմով», շարունակում ենք կատարել մեր պարտականություններն օրենքի շրջանակներում և կատարելու ենք շատ բարեխիղճ և շատ լավ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ա.Վանեցյանը։

Ըստ նրա՝ վտանգներ միշտ կան, և իրենք միշտ այն տեսակետին են, որ պետք չի թուլանալ, և պատրաստ են իրականացնել բոլոր միջոցառումները, որ բացառեն ՀՀ տարածքում ցանկացած օրինախախտում, ու հատկապես՝ նշված դեպքերի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031