Ռուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Ագասանդյանը հայտարարել է, որ Հայաստանի հետ առևտրի կրճատումը Ռուսաստանի համար էական ցնցումներ չի առաջացնի։

«Ռուսաստանի հետ արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինը այդքան էլ բարձր չէ, իսկ Երևանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ աննշան է», – ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը չի գերազանցում 0,9%-ը, մինչդեռ Հայաստանի արտաքին առևտրում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 27,5%:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31