Բաժիններ՝

Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր. news.am

Սուրենը շատ խելոք, համեստ, բոլորի հանդեպ նվիրված, բոլորին սիրող տղա էր, շատ աննկարագրելի երեխա. Նա շատ փոքր տարիքից աշխատել է, մեր տան միակ աշխատողն էր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ճամբարակում օգոստոսի 19-ին, վրաերթի հետևանքով մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանի մայրը՝ Արմենուհի Վարդանյանը։

Նրա խոսքով, Սուրենին զորակոչել են սահմանափակումով. «Ասաց՝ մամ, եթե չգնամ, վարորդական իրավունքից էլ կզրկվեմ։ Առաջին քննությունից իմ երեխեք վարորդական իրավունք ստացավ։ Ինքն իր խելքով էր սովորել, ոչ մեկի մոտ չգնաց սովորելու, մեր միակ աշխատող բերող տղան էր։ Ասացի՝ ոչինչ տղես, տարիուկես է, բոլորի նման կծառայես, կգաս։ Ասաց՝ հա, ես էլ եմ ուզում, ու շատ ուրախ գնաց, շատ ուրախ ճանապարհեցինք։

Սկզբում շատ լավ էր, ամեն օր հեռախոսով խոսում էինք։ Շատ լավ էր մինչև պրիսյագ ընդունելը։ Պրիսյագից հետո երրորդ օրն արդեն հանեցին սարերը։ 1.5 կմ քայլել են, ասում է՝ հետ էինք մնում մի քանի հոգով, մեկս մեկին քաշում էր, որ տաներ։ Երևի դրա համար պատժել են, կամ էլ ասում են՝ ճաշարանում կռիվ են արել, դրա համար են պատժել։ Դա պատժելու միջոց էր, ժամը երեկոյան 9–ին հանգստի ժամն է, իմ երեխեն ի՞նչ գործ ուներ փողոցում, այն էլ հակագազով, որ ոչ տեսել է, ոչ լսել է։ Այդ վթարը որտեղի՞ց տեղի ունեցավ, էդ անսարք մեքենան որտեղից հայտնվեց։

Իրենց շտաբի պետով, ՊՆ նախարար Պապիկյանով, վարչապետով, բոլորը պիտի պատասխանատվության ենթարկվեն, բոլորի մեղավորությունը կա։ Երեխեք դպրոցից հետո գնացել է աշխատանքի, որ ծնողներին պահի, դուք ո՞նց տարաք, սպանեցիք իմ երեխուն, դաժան ձևով սպանեցիք»,- ասաց նա։

Արմենուհի Վարդանյանը նշեց, որ ոչ մի պաշտոնյա իրենց չի հանդիպել. «Դեպքը տեղի է ունեցել ժամը 9–ին, իրենք եկել են ժամը մեկ անց հինգ րոպե։ Իրենք գյուղապետին են փնտրել, գյուղապետն ասել է՝ ես ո՞նց գնամ այդ ընտանիքին ասեմ, պիտի իրենց հարազատներից մեկին ասենք։

Ես չգիտեմ՝ այնտեղից երբ են տարել, հետքերը մաքրել են, հակագազերը պահել են, նոր երևի խաբար են արել։ Մինչև օրս էլ սպասում եմ, որ երեխաս դռնից հեսա վազելով կմտնի, կգոռա՝ մամ։

Ես պնդում եմ, որ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել ու չեն լսել։ Պատժում էիք, թող տանեիք տուալետը մաքրել տայիք, կամ պետություն, այդ անսարք մեքենան, դու շահագործման խի՞ ես հանել գիշերվա կեսին»,– հայտարարեց մահացած զինվորի մայրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31