Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութ

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն և 1 վագոն փայտանյութ։

Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել ավելի քան 50 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան մինչ այժմ արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա «ԱԻ-92» և «ԱԻ-95» մակնիշի բենզին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31