Տարերային աղետներից տուժած հողօգտագործողների կրած վնասները փոխհատուցելու համար հատկացվեց գրեթե 500 մլն դրամ
Կառավարությունն ավելի քան 480 մլն դրամ հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 2018 թ. տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով:
Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:
Տարածքային կառավարման և զարգացման նախաարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ տարվա ընթացքում հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնասվել է շուրջ 14 650 հա հողատարածք, որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13 386 100 հազար դրամ։
«Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 տոկոս տուժած հողօգտագործողներին»,- ասաց Տերտերյանը: