«Լիդիան»-ը հնարավորություն է ստացել իրականացնել ձմեռացման աշխատանքներ Ամուլսարում
«Լիդիան Արմենիա» ընկերությունը ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական եւ շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու և կոնսերվացնելու համար:
Ինչպես տեղեկացրին «Լիդիան Արմենիա» ընկերությունից, այս աշխատանքներն իրականացվում են սարքավորումներին հասցվող վնասը նվազեցնելու և ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելուց հետո շինարարական, հանքարդյունաբերական ու շահագործման աշխատանքների վերսկսման արդյունավետությունն ապահովելու համար: