Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում կմնա Թորոսյանը
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց մեծահասակների թիմը կշարունակի մարզել Դավիթ Թորոսյանը:
Հավաքականի 2-րդ մարզիչ է նշանակվել Ռուդիկ Մկրտչյանը (Գյումրի): Ֆեդերացիայի նախագահի որոշմամբ, հավաքականի նախկին 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը նշանակվել է ֆեդերացիայի նախագահի օգնական՝ որպես հավաքական թիմերի օգնական մարզիչ: Գալիք տարում երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Կարեն Աղամալյանը, վերջինիս կօգնի Վլադիմիր Մարգարյանը:
Ավագ տարիքի պատանիների հավաքականի մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Արտյոմ Սիմոնյանը, իսկ 2-րդ մարզիչ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը (Վանաձոր): Կանանց հավաքականը կշարունակի մարզել Խաչիկ Խաչատրյանը: Կրտսեր տարիքի պատանիների հավաքականը կգլխավորի Տիգրան Արմենակյանը: Հավաքականի անդամների հետ կաշխատեն նաեւ բժիշկ Հարություն Պրազյանը եւ հոգեբան Անժելա Բարխուդարյանը: