Պատանիներն Օլիմպիադայի 5-րդ տուրում պարտվել են
Հայաստանի շախմատի պատանիների թիմը շարունակում է ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:
Թուրքիայում ընթացող մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցում էր Հնդկաստանի հավաքականի հետ: Թիմային հաշվարկն ավարտվել է 2,5-1,5 հաշվով՝ հօգուտ Հնդկաստանի:
Այս տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր: Առաջատարները 9-ական միավորով Բելառուսի և ԱՄՆ-ի թիմերն են: