Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Արեւմտյան Բալկանների երկրներին կոչ է արել ավելի շատ զբաղվել Եվրամիությանն անդամակցելու չափանիշների կատարմամբ, քան մտածել անդամակցելու ժամկետների մասին:
Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում կկայանա 28-րդ տուրի բաց թողնված խաղը, որտեղ Լոնդոնի «Արսենալը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Օրերս այս թիմերը մրցեցին իրար հետ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում, որտեղ քաղաքայինները 3:0 հաշվով հաղթեցին լոնդոնցիներին:
Հայկական gg մոբայլ հավելվածը մարտի 14-ից մուտք է գործում ռուսական շուկա: gg մոբայլ հավելվածը ներկայացնում է Gglaboratories-ը:
Ադրբեջանի գերագույն դատարանը մարտի 1-ին տեղի ունեցած դատական նիստում մերժել է «Նարդարանի գործով» ձերբակալված «Մուսուլմանական միություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեի, Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլիի և այլ 9 անձանց վճռաբեկ բողոքները:
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը մարտի 1-ին հայտարարել է, որ պաշտպանում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Մոնա Լիզա» կտավը Լուվրից ժամանակավորապես դուրս բերելու գաղափարը, որպեսզի այն ցուցադրվի այլ թանգարաններում։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլեք Օջալանը դատապարտվել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Սեյրան Իսպիրյանն ու Սայաթ Ստամբոլցյանն առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության բնակության նոր վայրում հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձին և Աշտարակի անձնագրային բաժանմունքի հանրային ծառայողին համապատասխանաբար կաշառք և ապօրինի վարձատրություն են տվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոբուսի մեջ քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի հանգամանքները:
Ռուսաստանում սկսվել են «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ակտիվ փորձարկումները:
ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard և Maestro քարտապանները կդառնան «ԿԻՆՈԺԱՄ» ազգային արշավի մասնակիցներ:
Հայաստանում վերջին տասը տարում առաջին անգամ ոսկերչական և ադամանդագործական արտադրանքի թողարկման եռանիշ ցուցանիշ է արձանագրվել` 102 միլիոն դոլարի:
Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 10:30-ին: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Լուցկի քաղաքային խորհրդի պատգամավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել հողը վարձակալության տալու որոշման ժամանակ:
Արեմտյան Լոնդոնի բնակիչը վեց անգամ հարուստ է միջին եվրոպացուց, իսկ Բուլղարիայի հյուսիս-արեւմտյան շրջանների բնակիչը՝ եռակի աղքատ:
«Մեր հավաքական շահերը, ինչպիսին էլ լինի յուրաքանչյուրի անձնական գնահատականը, այնքան էական չէ, որքան այն ճշմարտությունը, որը հանրային գիտակցության մեջ նստած է»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:
Ինտերպոլի Թվային անվտանգության մարտահրավերներին ուղղված ծրագրի շրջանակներում անդրադարձ է կատարվել ինտերնետ սարքերի միջոցով կատարվող կիբերհարձակումների դեմ պայքարին:
Այսօր ԱԺ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին մեղադրեց հայ հանրության հանդեպ կատարյալ անհարգալից վերաբերմունքի մեջ:
ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում:
Փետրվարի 28-ին, ժամը 18.45-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեի մոտ բախվել է կայանված, «ՇկոդաTR» մակնիշի, թիվ 1 երթուղու տրոլեյբուսին:
Երկու օր առաջ Ազգային ժողովի նիստում Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գևորգ Կոստանյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ գովեստի խոսքերի առատությունը չի հուզել նախկին դատախազին:
Համայն կաթոլիկների առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանում առաքելական նվիրակ է նշանակել:
«Իրոք, կարևոր օր է, ես էլ կցանկանայի կարողանալ խոսել՝ ի պաշտպանություն մեր թեկնածուի, ոչ՝ ի հակադրություն այլ թեկնածուի»,- այսօր Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Յուրաքանչյուր պետության մեջ որևէ քաղաքական իրադարձություն հենց այնպես չի լինում»,- այսօր Ազգային ժողովում խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի առաջադրման մասին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որի միջոցով բանկի քարտապաններն այսուհետ կարող են իրենց բջջային հեռախոսների միջոցով իրականացնել`
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինելու նրանից, որ ինքը իշխող կոալիցիայի առաջադրած թեկնածուն է: Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում Շարմազանովը վստահեցրեց, որ ՀՀԿ-ն ևս չի կաշկանդելու իր թեկնածուին:
Եվրոպայում սաստիկ ցրտերի ընթացքում առնվազն 49 մարդ է մահացել:
Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի բնակիչ 2007թ. ծնված Հաֆիզ Նազիմ օղլու Մամեդովը, ով սովորում էր 4-րդ դասարանում, ինքնասպանություն է գործել:
Ընտանեկան վիճաբանության ժամանակ ամուսինը սպառնացել է սպանել կնոջը:
44-ամյա տղամարդուն լոգարանում կախված վիճակում հայտնաբերել է նրա 10-ամյա դուստրը՝ վերադառնալով դպրոցից: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ընտանիքը նշված բնակարանում ապրել է վարձակալական հիմունքներով, իսկ ընտանիքի հայրը մշտական աշխատանք չի ունեցել ։