«Պարոն Սարգսյան, ձեր առաջադրումը ես համարում եմ քաղաքակրթական որոշում». Սամվել Նիկոյան

«Յուրաքանչյուր պետության մեջ որևէ քաղաքական իրադարձություն հենց այնպես չի լինում»,- այսօր Ազգային ժողովում խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի առաջադրման մասին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Նրա խոսքով՝ 2 տարի առաջ ՀՀ նախագահի ելույթը սկիզբ դրեց նոր տիպի, նոր որակի իշխանության, նոր որակի չինովնիկի, իշխանավորի կերպարի, ու դա բավականին բարձր նշաձող սահմանեց, ու դրանից հետո մեր երկրում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ամբողջությամբ այդ քաղաքականության տրամաբանության մեջ են մտնում. «Նոր վարչապետի նշանակումը և նոր կառավարության ձևավորումն իր հետ բերեց բավականին նոր քաղաքակրթական դաշտ, դրա արդյունքները տեսնում ենք տնտեսական աճով, արտահանման և ներմուծման աճով: Մենք ունեցանք համեմատաբար խաղաղ ժամանակահատված, որը միշտ չէ, որ մեր պետության մեջ եղել է: Պարոն Սարգսյան, ձեր առաջադրումը ես դիտարկում եմ հենց այդ տրամաբանության մեջ, որ սկսվել է մեր պետության մեջ: Մեր հանդիպման ժամանակ ես մի տերմին օգտագործեցի, որ ձեր առաջադրումը ես համարում եմ քաղաքակրթական որոշում»:

Ս. Նիկոյանի խոսքով՝ Ա. Սարգսյանի ելույթը պետության գլխին կանգնած անձի ելույթ էր, որը տեսնում է երկրի բոլոր խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս