Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը Եվրամիության արագ հակազդման անհրաժեշտության մասին:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը համոզված է՝ արդյունքի հասնելու համար պետք է բոլորը՝ և՛ իշխանությունները, և՛ ժողովուրդը, և՛ քաղաքական կուսակցությունները, և՛ ամբողջ ազգը, ջանքերը միավորեն: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առանձին-առանձին որևէ բանի հասնել հնարավոր չէ:
2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամ կամ 11.6%:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց. «Հանրապետության նախագահի ընտրությունների արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ արդյունք, սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ հանրապետականներ, այլ հանրապետականների մեջ կան ծպտյալ «Ելք»-ականներ»։
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Լոնդոնի «Արսենալ»-ը ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018 թվականի ամենաշատ պարտություն կրած թիմն է:
Մեքսիկայի առաջատար El Universal թերթում լույս է տեսել հոդված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:
«Պրոթեզա-օրթոպեդիկ, օժանդակ, տեխնիկական միջոցների տրամադրումը լիարժեք գործում է, դրանք շարունակվելու են տրամադրվել։ Դրա համար պետբյուջեում կա համապատասխան ծրագիր, որի ներքո յուրաքանչյուր տարի 10 հազարից ավելի պարագաներ են տրամադրվում»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Մարտի 1-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ալկոհոլային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 2003թ. ծնված Ա.Զ-ն:
«Արմեն Սարգսյանն անհատ է, որ անցած ուղի ունի, որ, բացի պատասխաններից, այս հարցում շատ կարևոր եմ համարում նաև մարդու պահվածքը, ինչպես է իրեն պահում, իսկ ինքն իրեն պահում էր պաշտոնատար մարդու կեցվածքով: Բայց ամբողջ տպավորությունը շատ տխուր էր, որովհետև հիշեցնում էր սովետական ժամանակներ»:
Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը ողջունել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունը:
ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրել է այն հիմքերը, որոնց համապատասխան՝ այդ իրավիճակը չպետք է դառնա քննարկման առարկա: Այս մասին այսօր ԱԺ-ում նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 30-ամյա դատապարտյալի կողմից ինքնասպանության փորձ կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Երեկ ԱԺ ամբիոնից ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթը չի արդարացրել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հույսերը: Այս մասին այսօր ԱԺ-ում նախագահի ընտրությունից հետո հայտարարեց Ն.Փաշինյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Հակոբ Մելտոնյանը։
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 2-ին` ժամը 10:20-ի սահմաններում, խուզարկել են դատապարտյալ Կ. Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀ նախագահի ընտրության քվեարկության արդյունքների ամփոփումից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Համապատասխան պետական մարմինը ՀՀ ԱԺ ներկայացրել է գրություն, որ Արմեն Սագսյանը 2011 թվականից ՀՀ քաղաքացի է և հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից: Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը որևէ լեգալության խնդիր չունի: Մնացածն արդեն տարբեր քաղաքական ուժերի և կոնկրետ մի քաղաքական ուժի մտահոգություն է: Այս հարցում, ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց, ունենք «կոնսենսուս մինուս 1»»:
Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառը ուժեղ քամու հետևանքով կարճ միացումն է եղել:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը հաշմանդամություն ունեցողների ո՞ր իրավունքն ի՞նչ ժամկետում տեսանելի իրագործման հեռանկարներ ունի:
Դիրաբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ նահանգի 104 գյուղերում մարտի 2-ից սկսած փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել:
«Բերեք ամբողջ ազգով օգնենք էդ մարդուն: Ինչպես միշտ, հենց թազա մարդու նշանակում են գործի, չփնովենք, մարդուն հավեսից չգցենք, նենց չանենք, որ հավես չունենա դաժե տնից դուրս գա, գնա գործի: Սաղ ազգով պիտի պադերժակա անենք»,- այսօր ԱԺ-ում ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Հաշմանադմություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ Ազգային ժողովն ընտրեց ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին: Նա ընտրվեց 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ-ները դատապարտում են ՀՀ առողջապահության նախարարության որդեգրած վարվելակերպն առանց պատշաճ կարգի պահպանման դեղատոմսերի դուրս գրման վերաբերյալ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին մասնակցել է Ազգային անվտանգության ծառայության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին:
Քիչ առաջ Ազգային ժողովի պատգամավորները ընտրեցին ՀՀ չորրորդ նախագահին: Հիշեցնենք, որ նախագահի միակ թեկնածուն Արմեն Վարդանի Սարգսյանն էր, որն առաջադրվել էր «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցությունների կողմից:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտության և նորեկներ Մխիթարյանի ու Օբամեյանգի մասին:
«Մենք այսօր մեր գործընկերոջն ինքնակամ պետք է ուղեկցենք այլ կառույց։ Հրայր Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո, իմ օրը սկսվում էր իրեն զանգելով, և օրվա վերջում նույնպես պետք է զանգեի։ Հիմա նորից օրն այդպես է սկսվելու. առավոտյան և երեկոյան պետք է զանգեմ, որ որոշ կոնսուլտացիաներ անեմ ձեզ հետ, պարոն Թովմասյան»: