ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը տեղի կունենա վաղը

Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 10:30-ին: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող սրահում, կմեկնարկի ժամը 10:30-ին և կշարունակվի մինչև 11:30-ը»,- ասաց Մելիքյանը:

Քվեարկությունը կանցկացվի մեկ քվեաթերթիկով, որում նշված կլինի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անունը: Նրա թեկնածությանը կողմ արտահայտվողները նշում պետք է կատարեն կողմ, իսկ դեմ արտահայտվողները՝ դեմ վանդակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031