 
                        «Ամեն հնչած կարծիքը չէ, որ արժեք է ներկայացնում իրենից». Գևորգ Կոստանյանը` իրեն ուղղված գովքի մասին
 
                                    Երկու օր առաջ Ազգային ժողովի նիստում Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գևորգ Կոստանյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ գովեստի խոսքերի առատությունը չի հուզել նախկին դատախազին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր համար շատ տհաճ է քննարկել իրեն ուղղված գովքի հարցը:
«Ինչ ամբիոնից ուզում է՝ հնչի: Ամեն հնչած կարծիքը չէ, որ արժեք է ներկայացնում իրենից»,- նկատեց Գ.Կոստանյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        