Բաժիններ՝

«Դեղերի մասով գործող արտոնությունն ամբողջությամբ պահպանվում է». Արտեմ Ասատրյան

«Պրոթեզա-օրթոպեդիկ, օժանդակ, տեխնիկական միջոցների տրամադրումը լիարժեք գործում է, դրանք շարունակվելու են տրամադրվել։ Դրա համար պետբյուջեում կա համապատասխան ծրագիր, որի ներքո յուրաքանչյուր տարի 10 հազարից ավելի պարագաներ են տրամադրվում»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Իսկ դեղերի մասով նախարարն ասաց, որ գործող արտոնությունն ամբողջությամբ պահպանվում է. «Պետք է ուղղակի նկատի ունենալ, որ «Դեղերի մասին» օրենք է ընդունվել 2 տարի առաջ, դրա հիման վրա կառավարության որոշմամբ հաստատված են արտոնյալ անվճար դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը, արտոնությունները նույնությամբ արտացոլված են այդ որոշման մեջ։ Դրա համար այս օրենքում հղում է արված մյուս օրենքին և դրանով լիարժեք կարգավորված է։ Այսինքն՝ որևէ արտոնություն, որևէ իրավունք, որոնք ներկայումս սահմանված են և գործում են, այս օրենքի ընդունմամբ չեն վերացվում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս