Կառավարության վերջին նիստում ընդունված «Նաիրիտ-2» ՓԲ ընկերությանը պատկանող գույքը վաճառելու մասին որոշումը բազմաթիվ հարցեր առաջացրեց:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն ընկել է մինչեւ 43 տոկոս, ինչը նրա ամենացածր ցուցանիշն է դարձել երկրի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը կոնցեպտուալ նոր իրադրություն է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն շեշտադրումը, որ տնտեսական աճը պետք է ներառական լինի և ազդեցություն ունենա յուրաքանչյուր քաղաքացու վրա:
Անգլիայի Պրեմիեր լիգայի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» (0:3) խաղը դարձավ 100-րդը քաղաքայինների մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կտրուկ կերպով հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածածված այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը մարտի 3-ին խոցել է հայկական անօդաչու թռչող սարք:
Գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է տիրում Գյումրու նախկին ոստիկանության մոտ գտնվող վթարային շենքում, որտեղ վերջերս փլուզում տեղի ունեցավ: Դրա արդյունքում՝ շենքում բնակվող բնակիչները տարհանվեցին:
Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հետ սպասվելիք խաղի մասին՝ պատասխանելով բլից հարցերի:
Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները չափազանց շատ ժամանակ են հատկացնում ոչ թե ժողովրդի խնդիրներին, այլ լոբբիստներին եւ առավել մեծ կարողություն ունեցող քաղաքացիներին:
«Global AМ»-ի գրասենյակը ընդունել էր եվրոպացի ուսանողներին Պորտուգալիայից, Խորվաթիայից, Էստոնիայից, Մոլդովայից, Սլովենիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով հետաքրքրվող ուսանողները մասնակցում էին «ՏՏ ձեռներեցության համար հմտությունների ձևավորում» խորագրով սեմինարին:
Forbes հանդեսը կազմել է 2018 թվականի հինգ ամենահարուստ հիփ-հոփ կատարողների ցուցակը:
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ սպասվելիք խաղի մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ մյուս պետություններւ հետ առեւտրում վնասներ կրելու պայմաններում կարելի է եւ հարկավոր է առեւտրական սահմանափակումներ կիրառել երկրի բարօրության համար:
ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր՝ ժամեր առաջ, մահացել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության կապակցությամբ ձերբակալված յոթ կասկածյալներն ազատ են արձակվել:
«Չեղարկեցին մի բան, որ ոչ մի արժեք չուներ։ Ինչո՞ւ ավելի շուտ չէին անում, որովհետև երևի հույս ունեին, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կստացվեն, որը ես միշտ էլ ասել եմ, որ հնարավոր չէ, եթե դու չունես ուժ և հզորություն»:
Ամերիկյան ոստիկանությունը բերման է ենթարկել երիտասարդի, ով կասկածվում է Միչիգանի կենտրոնական համալսարանում հրաձգության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ձերբակալվել։
Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը` հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու մասին, ավարտվում էր հետեւյալ կերպ. «Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել»:
Մարտի 3-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դիտավորությամբ այլ անձին ՁԻԱՀ-ով վարակելու նպատակով սեռական հարաբերություն ունենալու համար կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Լեհաստանում սաստիկ ցրտերի պատճառով ավելի քան 60 մարդ է մահացել:
Երեկ Ազգային ժողովի պատգամավորներն ընտրեցին ՀՀ չորրորդ նախագահին՝ Արմեն Սարգսյանին: Արմեն Սարգսյանն ընտրվեց ձայների՝ 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ, իսկ քվեաթերթիկներից մեկն անվավեր ճանաչվեց:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն Aysor.am-ի հետ բացառիկ հարցազրույցում խոսել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի, իր մասնակցությամբ դրվագների, բռնության տեսարանների մասին։
Հայ-թուրքական հարաբերություններին վերադարձը պետք է լինի նոր կետից` հաշվի առնելով տվյալ պահի իրավիճակը:
Մարտի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի գոտկային հատվածի, կրծքավանդակի կողային մակերեսի կտրած-ծակած վերքեր» և «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն:
Այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի կազմակերպել բաց դռների օրեր՝ բուհերի ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների համար: Բաց դռների ծրագրի այս տարվա մեկնարկը տրվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպումով:
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներևկայացրել դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի ցանկերի վերաբերյալ:
«ՀՀ 4-րդ նախագահ ընտրությունը լիարժեք ընտրություններ կոչել հնարավոր չէ, որովհետև նա ուղղակի ընտրությունների արդյունքում չի ընտրվում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը գլխավորեց Կոսովայի ազգային ընտրանին: