«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն բավականին ժամանակ է Ռուսաստանը Ադրբեջանում դեսպան չունի: Վերջին դեսպանին հետ կանչելուց հետո ՌԴ ԱԳՆ–ն նոր դեսպան չի նշանակել:
Ժամը 10։00-ի սահմաններում Վանաձոր շտապօգնության կայանից հերթապահ խումբը Ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բակում մետաղե սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։
«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, ըստ էության, հակասահմանադրական է որակել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հատկանշական է, որ Պուտինի շնորհավորանքը գործնականում առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանն արտասահմանյան գործընկերներից, թեեւ այդ առումով, իհարկե, իրավիճակը հարաբերական է, քանի որ Արմեն Սարգսյանին Երեւանում շնորհավորել է նաեւ մարտի 2-ին Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին:
«Հրապարակ» օրաթերթ գրում է. «Հանրապետության նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 9-ին` ԱԺ հատուկ նիստում: Այն չի անցկացվի խորհրդարանում. այս պահին քննարկվում են Օպերայում կամ Մատենադարանում անցկացնելու տարբերակները, որոշումը կայացնելու է ԱԺ նախագահը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած խորհրդարանի Հաշվիչ հանձնաժողովի անդամները երեկ երդում էին կերել, որ չեն գաղտնազերծելու Արմեն Սարգսյանի քվեարկության արդյունքում անվավեր ճանաչված քվեաթերթիկի բովանդակությունը, այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ դրա վրա գրված է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անուն-ազգանունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու։
«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխարհում այսօր մնացել են շուրջ 500 «օրենքով գողեր», որոնք ապրիլին Հայաստանում խորհրդարանական կառավարման վերջնական անցումից հետո պատրաստվում են հավաքվել Երեւանում:
Մարտի 2-ին՝ ժամը 19:43-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասին հարակից հանդամասում «Infinity QX4» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 2-ին՝ ժամը 21:18-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա՝ սարերում, ավտոմեքենա է խափանվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալեքսեյ Գերման-Կրտսերի «Դովլաթով» կինոնկարը նրա ամենահասութաբեր ֆիլմն է դարձել դեռ մինչեւ վարձույթ մտնելը:
Զվարճալի դեպք է տեղի է ունեցել ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգի Լութսեն քաղաքում գտնվող Cascade Vacation Rentals առողջարանում. աշխատակիցներն առավոտյան աղբի կոնտեյներում հայտնաբերել են արջի երկու քոթոթների, իսկ ոչ հեռու ծառերի հետեւում թաքնված էր նրանց մայրը:
Աշխարհում բոլոր շնաձկներից ամանախոշորը կետայինն է: Դրա առավելագույն երկարությունը 20 մետր է:
Facebook-ի վարչությունը գործառույթ է ներկայացնում տասնյակ երկրներում, որը թույլ է տալիս աշխատանք փնտրել կամ անձնակազմ ընտրել սոցիալական ցանցի միջոցով:
Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ուորեն Բաֆեթը փետրվարի 26-ից մինչեւ 28-ը 3,74 մլրդ դոլար է կորցրել ԱՄՆ-ի ֆոնդային շուկաների փլուզման պատճառով:
Կանադայի Տորոնտոյի համալսարանին կից Թմրաբանության եւ հոգեկան առողջության կենտրոնի գիտնականները պարզել են, որ երկարատեւ ընկճախտը կարող է փոփոխությունների հանգեցնել ուղեղում:
Բնության մեջ գոյություն ունեն մի քանի մթերքներ, որոնք կարելի է պահպանել անորոշ երկար ժամանակ, մի քանիսը՝ նույնիսկ հավերժ:
Դուք երբևէ ստիպված եղե՞լ եք երեխաներին ուժով կտրել սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի էկրաններից, և արդյո՞ք դա վեճով չի ավարտվել:
Խեցգետիններ: Կին Խեցգետինները սիրում են, հավատարիմ են ու հոգատար: Նրանք շատ զգացմունքային են, սերն ու ընտանիքը շատ բարձր են գնահատում:
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի:
Հայաստանի Հանրապետությունը գարունը դիմավորեց առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների: Մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը փետրվարի 28-ին Բրյուսելում հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով 33-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կնոջը հոգեկան տառապանք պատճառելու համար առաջադրված մեղադրանքում: Տղամարդը նախկինում 5 անգամ դատապարտված է եղել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց խաչմերուկի ավտոճանապարհային գետնանցման և Պարոնյան փողոցի հեղեղատար համակարգի ու անձրևընդունիչ հորերի կառուցման նպատակով Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց խաչմերուկում 2018 թվականի մարտի 3-ից 2 ամիս ժամանակով՝ մինչև շինարարության ավարտը, կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:
Աստղագետները հայտնել են Երկրին 2018DV1 աստղակերպի մոտենալու մասին:
Սոցիալական ցանցերում բուռն քննարկուկմների թեման Վլադիմիր Ժիրինովսկիի և Քսենիա Սոբչակի «ջրային» սկանդալն է, իսկ դրա ֆոնին՝ ՌԴ նախագահի Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձը:
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 2-ին գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ:
Համացանցում ուշադրություն են դարձրել հեռուստաաստղ եւ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանի հեռախոսին, որը հանրության մեջ հայտնվել է ծալովի վարդագույն Ferrari-ով։