«Սերժ Սարգսյանն այնպիսի ճանապարհ է անցել, որ քննարկելը, կամ չգիտեմ, ավել ինչ-որ բան ասելը, տեղին չեմ համարում, կոռեկտ չի: Ինքը պատերազմի ակունքներից` 88-89 թվից մինչև օրս, պատերազմի թոհ ու բոհերով անցած… կոռեկտ չէ քննարկելը»:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին ներկա է գտնվել «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը եւ ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովին:
«Մանվել Գրիգորյանը երևի ավելի լավ գիտի Արցախը, այդ պայքարը և այդ պայքարի պատմությունը, և ակնկալիքները տարբեր մարդկանցից տարբեր են լինում այդ պայքարի մեջ: Բնականաբար, նա իրավունք ունի կարծիք հայտնելու»:
ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայությունն Իրաքում եւ կշարունակի երկրի զինված ուժերին աջակցություն ցուցաբերել Բաղդադի խնդրանքին համապատասխան:
Մարտի 6-ին-ին, ժամը 10:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը հահամիտ չէ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի դիտարկումների հետ, թե Հայաստանում իշխանությունը չարաշահվում է, ինչն էլ մնում է Հայաստանի ամենամեծ մարտահրավերը: Այսօր ԱԺ-ում 168.am-ի հարցին` չարաշահվո՞ւմ է իշխանությունը, Ա.Սարգսյանը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ»:
Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Արգենտինայի ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն որոշում է կայացրել լսումներ սկսել 1994 թվականին Բուենոս Այրեսում կատարված ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտելու գործով, որում որպես մեղադրյալ է անցնում սենատոր եւ երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումերի նախարար Սուրեն Կարայանը մարտի 5-ին հանդիպել է լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալի հետ։ Գործարարը նախարարի հետ կիսվել է իր բիզնեսի ընդլայնման ծրագրերով։ Նիկոլա Աբու Ֆեյսալի խոսքով՝ Հայաստանը ներդրումների տեսանկյունից շատ բարենպաստ երկիր է:
Հնդկաստանի Գուջարաթի նահանգում բեռնատարը, որում գտնվում էին հարսանիքի շտապող հյուրերը, դուրս է ընկել կամրջից եւ շրջվել, զոհվել է 26 մարդ:
ՀՀ կառավարությունը կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը:
ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի:
Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ պատվիրակի այցը ԿԺԴՀ խաղաղության ու բարգավաճման ուղի է բացում Կորեական թերակղզում:
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Այսօր ԱԺ-ում պատգամավորները շնորհավորեցին իշխող Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին՝ պատգամավորական մանդատ ստանալու կապակցությամբ:
Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսյելնին միավորվելու կոչ է արել բոլոր նրանց, ովքեր կապված են ակումբի հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:
Ջրվեժում 49-ամյա տղամարդուն հայտնաբերել են տանը՝ համակարգչի առաջ մահացած:
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:
Գերմանիայի Քյոլն քաղաքում մարտի 3-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Քյոլնի Թոմաս Մորուսի անվան ակադեմիայի կողմից կազմակերպված ամենամյա համաժողովին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն ամփոփեց 01.11.2017թ.-31.12.2017թ. ժամանակահատվածում հայտարարված ապահովագրական պրոդուկտների վաճառքի մրցույթի արդյունքները:
Մյանմայում շարունակվում են էթնիկական զտումները եւ ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների արտաքսումն իրենց տներից՝ չնայած Ռաքհայնի նահանգ հումանիտար մուտք ապահովելու վերաբերյալ երկրի կառավարությանն ուղղված ՄԱԿ-ի կոչերին:
Աստանայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա մարտի 16-ին:
Մարտի 3-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 96 շենքի մոտ իրար են բախվել «Միցուբիշի», «Օպել», «ՎԱԶ-2121» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 96 պատգամավոր:
Միջազգային հանրակցությունը վերջին տասը տարում 233 միլիարդ դոլար է ծախսել ճգնաժամ ապրող երկրներում մարդասիրական եւ խաղաղապահ գործունեության, ինչպես նաեւ փախստականների ընդունման համար:
Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։
Մարտի 3-ին, ժամը 21.20-ին, Ջրվեժ Ա թաղամասի թիվ 27 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի երկու ավտոմեքենա: