Ողբերգական վթար է տեղի ունեցել. վարորդի դին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Մարտի 6-ին-ին, ժամը 10:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ 4 ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի 34 RM 282 (վարորդ՝ 1978 թ. ծնված Մ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, այնուհետև՝ գլորվել ձորը (մոտ 75 մ). ստացված վնասվածքներից վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, Մ. Մ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Տեսանյութեր

Լրահոս