Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Միացյալ Նահանգները հուսով է, որ ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության նոր պայմանավորվածությունները «շատ դրական արդյունքներ» կտան:
ԱՄՆ-ը Եվրամիությունից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր կսահմանի, եթե նա չվերացնի արգելքներն ամերիկյան արտադրանքի ճանապարհին:
Ադրբեջանի ղեկավարության բարձրագոչ ռազմատենչ սպառնալիքները չեն տեղավորվում քաղաքական առաջնորդների նորմալ հայտարարությունների համատեքստում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարին։ «Խորհրդարանական համակարգում անձը որեւէ նշանակություն չունի, հնարավոր է շատ կարճ ժամանակ` մի վեց ամիս, առավելագույնը` մեկ տարի, անձը դրսեւորի իր որակները, հետո դա չի աշխատելու. անձի մասին պետք է մոռանալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզեցի՞ք, թե ով էր այն պատգամավորը, որը, անկախ ՀՀ նախագահի թեկնածուին միաձայն կողմ քվեարկելու որոշումից, «Գագիկ Ծառուկյան» գրառումն էր թողել՝ անվավեր դարձնելով Արմեն Սարգսյանի ընտրության քվեաթերթիկներից մեկը՝ հարցրինք պատգամավոր Վարդեւան Գրիգորյանին։
«Պարզվում է` նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները միշտ չէ, որ օգտագործվում են արդյունավետ»:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում մամուլում հնարավոր ցրտահարության և վտանգների մասին է խոսվում: «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը թերթի հետ զրույցում անդրադարձավ ցրտահարության հնարավորությանն ու մասնավորապես նշեց նաև այն առաջնահերթ աշխատանքները, որոնք կօգնեն գյուղացիներին հնարավորինս քիչ վնասներ կրել:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկի` արդեն նախկին պետ Արտուշ Մաքունցը թմրանյութի ապօրինի շրջանառության փաստի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետեւ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
«STARTPHONE 20 500» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելով ` ֆիքսված 20 500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդն ամսական ստանում է 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարեց, որ Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«ՀՀ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը համոզված է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ հայտարարության ընդունումը որեւէ ազդեցություն չի ունենա այդ քրեական գործի ընթացքի վրա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն կրթության մասին օրենքը գրեթե խուճապային տրամադրություններ է ստեղծել բուհերում, որտեղ ամբիոնի վարիչների, դեկանների մեծ մասը 70 տարին անց ծերունիներ են, որոնք օրենքի ընդունումից հետո պետք է հրաժեշտ տան պաշտոններին։
Ամերիկյան Forbes հանդեսի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկվել է ծագումով հայ երեք գործարար:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի վարչապետի թեկնածու, եւ «Ելք» խմբակցությունը կսատարի նրան: Սա կլինի «Ելք»-ի փոխզիջումը Փաշինյանին, նրա հետ Ազատության հրապարակ չգնալու հարցում:
Մարտի 6-ին՝ ժամը 21:05-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում այրվում է տան տանիք:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար»,- այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` առաջիկա օրերին վերջապես տեղի կունենա «Ռոստելեկոմի» վաճառքը: Գնորդը Վիվասել ՄՏՍ-ն է: «Կողմերը գործարքի գինը չեն հրապարակում։ «Կոմերցիոն գաղտնիք է»,- ասացին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելուց հետո չհրապարակված որոշում ունի կողմ քվեարկել նաև վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնական որոշում չունենալու դեպքում «Ելք» դաշինքի յուրաքանչյուր անդամ, կուսակցություն կկայացնի իր ճանապարհի որոշումը, ըստ էության վերջնագիր է դաշնակիցներին՝ կամ միանում են իրեն Ազատության հրապարակի ճանապարհին, կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնուրույն գնում է այդ ճանապարհով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությանը նոր, տհաճ անակնկալ է մատուցվել: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն անցած տարում հավանություն էր տվել նախագծին, որով նախատեսվում էր սոցշահառուներին (պետական, քաղաքացիական, համայնքային ծառայողներին) դեպի ապահովագրական ընկերություններ ուղղորդելու գործընթացից հետո հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով անձանց եւս պարտադրել հիվանդանոցներին դիմելիս օգտվել ապահովագրական ընկերություններից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ծագած Դավիթ Հարությունյան-Գեւորգ Կոստանյան վեճը դուրս է եկել ԱԺ տարածքից։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով, ըստ էության, մասնավոր է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 7-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ Էլարի 1-ին և 2-րդ, Կարմիր բանակի, Երևանյան փողոցների ու կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը։
DMC Sports գերմանական թյունինգը-արհեստանոցը ներկայացրել է McLaren 570S սպորտային ավտոմեքենայի «88» անվամբ նոր տեսքը: