Իրանը քննարկել ու պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ծրագրին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Երևանի դպրոցներից մեկի բակում զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի շարժառիթը, մասնակիցների շրջանակը:
Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը․
Մարզերում 63 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց նախագիծ՝ համաձայն որի՝ Ավստրալիական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Կորեայի քաղաքացիների համար սահմանվում է առանց մուտքի վիզայի ռեժիմ։
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Սիրիայում կործանվել է ռուսական Ан-26 տրանսպորտային ինքնաթիռ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 10-20 մետր:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը լիզինգային գործունեության զարգացման վերաբերյալ հանձնարարական հնչեցրեց։
Իրավապաշտպանները Ադրբեջանի իրավապահ մարմիններից պահանջում են Բաքվում մարտի 2-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի գործով մանրամասն քննություն իրականացնել:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ապրանքների ձեռքբերման գնի պլանավորման վերանայմանը։
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և ՏՏ, բնապահպանության և առողջապահության նախարարներին, Պետեկամուտների կոմիտեի նախագահին…
ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չպետք է հարցականի տակ դնեն հրթիռային ծրագրի ստեղծման Իրանի իրավունքը, հարկ է, որ ԵՄ-ն եւ Միացյալ Նահանգները դադարեցնեն իրենց սպառազինությունների մատակարարումները տարածաշրջանին:
Իրանի Իսլամական Խորհրդի Մեջլիսի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերին, որը գլխավորում է երկրի պատվիրակությունը Սարատովում հրավիրված Առաջին տնտեսական համաժողովում, առաջարկել է երկկողմ անայցագիր ռեժիմ սահմանել Իրանի եւ Ռուսաստանի համար։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին:
«Էդ ո՞ր երկրում վարչապետն ամենակարևոր ֆիգուրը չէ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Ճապոնիայի կառավարությունը մարտի 6-ին հաստատել է հատուկ հրամանագիրը, որը բացում է 2019 թվականի ապրիլի 30-ին ներկայիս Ակիհիտո կայսեր հրաժարման արարարողության անցկացման ուղին:
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն Ազգային վիճակագրական տվյալներին կասկածելու հիմքեր չի տեսնում:
Պաշտոնական Անկարան դեռ չի արձագանքել մարտի 1-ին Հայաստանի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը, որոնք միտված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները նույնպես դեռ լռություն են պահպանում այս հարցում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել Ուիլյամսին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր Հայաստանում են ֆիլմի երևանյան պրեմիերայի կապակցությամբ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորշենկոյի ավտոշարասյունը հարվածել-գցել է տարեց մի տղամարդու, որը վազելով անցնում էր ճանապարհը:
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչները փակել են գյուղ տանող ճանապարհն ու պահանջել լուծում տալ Լարսի անցակետում իրենց բեռների արգելափակման խնդրին:
Շևչենկոյի անվան դպրոցի բակում օրեր առաջ տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:
ԿԺԴՀ-ի իշխանությունները ցանկություն են հայտնել կասեցնել միջուկային ու հրթիռային փորձարկումները ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների ժամանակաշրջանում:
ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարներ Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը հանդիպում կանցկացնեն այս տարվա ապրիլի վերջին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ Հայաստանում իշխանության չարաշահման շուրջ կարող են լինել տարբեր կարծիքներ, նայած, թե ինչ աչքերով են նայում:
Մարտի 6-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին իր տնից շտապօգնության
Եգիպտոսի Egypt Air ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորը, ինքնաթիռ, որն Օմանի մայրաքաղաքից մեկնում էր Կահիրե, մարտի 6-ին հարձակվել է անձնակազմի անդամների վրա եւ փորձել անցնել օդաչուի խցիկ:
Դեղատոմսով դեղեր գնելու հետ կապված իրականում ավելի շատ խուճապ կա, քան խնդիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, մանկական ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: