Հնդկաստանում առնվազն 26 հարսանքավոր է զոհվել բեռնատարի վթարից

Հնդկաստանի Գուջարաթի նահանգում բեռնատարը, որում գտնվում էին հարսանիքի շտապող հյուրերը, դուրս է ընկել կամրջից եւ շրջվել, զոհվել է 26 մարդ: Այդ մասին հայտնել է Zee News տեղական հեռուստաալիքը:

Վթարը տեղի է ունեցել երկրի արեւմուտքի Ռաջքոթ եւ Բհավանգար քաղաքները միացնող մայրուղում: Նախնական տվյալներով՝ փոխադրամիջոցի վարորդը գլուխ չի հանել կառավարումից, ինչի հետեւանքով բեռնատարը կամրջից ընկել է ջրանցքը: ANI գործակալության տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վիրավորվել է 12 մարդ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ:

Ընդամենը, որոշ տվյալներով՝ ավտոմոբիլում եղել է 60 մարդ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ հայտարարել, թե հույս ունի, որ տուժածները արագ կապաքինվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս