ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից անցկացված մրցույթի շրջանակներում դարձավ լավագույն գործընկեր
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն ամփոփեց 01.11.2017թ.-31.12.2017թ. ժամանակահատվածում հայտարարված ապահովագրական պրոդուկտների վաճառքի մրցույթի արդյունքները:
Մրցույթն անց էր կացվում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործընկեր 16 ֆինանսական ընկերությունների միջև: ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող ճանաչվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից հայտարարված բոլոր 3 անվանակարգերում.
- «Ապահովագրական պրոդուկտներ վաճառող լավագույն մասնաճյուղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի «Վանաձոր» մասնաճյուղը,
- «Լավագույն վաճառող» անվանակարգում հաղթեց «Վանաձոր» մասնաճյուղի աշխատակցուհի Արմինե Թոմոյանը:
Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող ճանաչվեց գլխավոր անվանակարգում և ճանաչվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության լավագույն գործընկեր: Հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է «Վանաձոր» մասնաճյուղին և, մասնավորապես, աշխատակցուհի Արմինե Թոմոյանին կատարված աշխատանքի գերազանց արդյունքների կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է համագործակցել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ նաև հետագայում և մասնակցել նոր նախագծերին: