«Մանվել Գրիգորյանը երևի ավելի լավ գիտի Արցախը». Ալիկ Սարգսյան

«Մանվել Գրիգորյանը երևի ավելի լավ գիտի Արցախը, այդ պայքարը և այդ պայքարի պատմությունը, և ակնկալիքները տարբեր մարդկանցից տարբեր են լինում այդ պայքարի մեջ: Բնականաբար, նա իրավունք ունի կարծիք հայտնելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը` անդրադառնալով երեկ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, թե Կարեն Կարապետյանն ինչ գիտի Արցախի, պատերազմի մասին: Նա հայտարարել էր, թե ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին, քանի որ նա «անփոխարինելի է»:

Նրա կարծիքով` գեներալը ոչ թե անձանց հետ կապված կարծիք է հայտնել, այլ կոնկրետ հարցին կոնկրետ պատասխան է տվել:

Ա.Սարգսյանը կոչ արեց հարցը չկոնկրետացնել` Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան. «Իզուր ենք այդքան կոնկրետացնում: Ես իմ կարծիքն ունեմ, բայց հիմա չեմ ուզում պատասխանել: Օրը կգա, կարծում եմ՝ հնարավորություն կունենանք կարծիք հայտնելու: Ես էլ` որպես քաղաքացի, որպես պատգամավոր, բնական է, իմ կարծիքն ունեմ` ով ավելի արդյունավետ աշխատանք կարող է տանել, և ում հնարավորությունները և կուտակած պաշարը, ամբողջ տարիների ընթացքում էս փորձը, նույն Արցախի հետ կապված ում փորձն է ավելի շատ, ով արտաքին էս աշխարհում, էս միջազգային ատյաններում ավելի պատշաճ կարգով կներկայացնի»:

Երգի մոտիվներով հարցին` ո՞վ է նա, ո՞վ է նա, Ա.Սարգսյանը պատասխանեց. «Ով է նա երգը կլսեք համապատասխան»:

Տեսանյութեր

Լրահոս