Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը:
«Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական մասնաշենքում կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում վերջին շրջանում Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր-Ղևոնդյանը տնօրեն ընտրվեց միաձայն՝ 19 կողմ ձայնով:
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին դիմումներն ու փաստաթղթերն անհրաժեշտ էր ներկայացնել մինչև 2018 թվականի փետրվարի 23-ը (ներառյալ): Պաշտոնը զբաղեցնելու համար դիմում էր ներկայացրել միայն Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: