Բաժիններ՝

Մելանյա Թրամփը Facebook-ի և Twitter-ի ներկայացուցիչների հետ կքննարկի Համացանցում հալածանքների դեմ պայքարը. WP

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջորդ շաբաթ Համացանցում ճնշումների, հալածանքի եւ ծաղրանքների դեմ պայքարի մեթոդները կքննարկի Միացյալ Նահանգների այնպիսի ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը, Microsoft-ը, Google-ը, Twitter-ը եւ Snap-ը:

Այս մասին ասված է մարտի 14-ին The Washington Post (WP) թերթում հրապարակված հոդվածում՝ Սպիտակ տան աղբյուրների վկայակոչմամբ: Մարտի 20-ին Վաշինգտոնում նախագահի պաշտոնական նստավայրում կայանալիք հանդիպումը կդառնա առաջին քայլը Համացանցում հալածանքների դեմ պայքարի՝ նախկին մոդելի կողմից ավելի վաղ հայտարարված արշավում: Կոնսուլտացիաների ժամանակ նախագահի կինը պլանավորում է դիմել ընկերությունների ներկայացուցիչներին եւ խնդրել մանրամասնորեն պատմել, թե նրանք ինչպես են մտադիր լուծել Համացանցում այսպես կոչված ինտերնետ-տրոլների թվի աճը եւ վնասաբեր կոնտենտի տարածումը կանխելու խնդիրները:

Վերջին ամիսներին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը եւ Twittert-ը, խիստ քննադատության են ենթարկվել իրենց պլատֆորմներում ատելության, հալածանքի դրսեւորման, դավադրության տեսությունների եւ նման բաների տարածման դեպքերի քանակի աճի պատճառով: Հանրապետական նախագահի կինն առաջին անգամ Համացանցում հալածանքների դեմ պայքարելու մտադրության մասին հայտարարել է 2016 թվականի նոյեմբերին՝ նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ, որտեղ հաղթեց նրա ամուսինը: Այն ժամանակ նա նշել է, որ ամերիկյան «մշակույթը չափազանից ցածր եւ չափազանց կոպիտ է դարձել, առանձնապես երեխաների եւ դեռահասների համար»:

Սակայն նախագահի պաշտոնակալությունից հետո Մելանյա Թրամփը հազվադեպ էր վերադառնում այս թեմային: Pew Research Center կենտրոնի անցյալ տարվա սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ ամերիկացիների 41 տոկոսը Համացանցում տարատեսակ հալածանքների զոհ է դարձել, այդ թվում՝ իրենց սեռի, էթնիկ պատկանելության կամ արտաքինի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս