Moody’s վարկանիշային գործակալությունն Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը դրական է գնահատել՝ հաստատելով այն հավասար ՀՀ վարկանշային մակարդակին
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր վերահաստատելով Արդշինբանկի վարկանիշները բարձրացրել է դրանց հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»: Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութային ավանդների (LT Bank Deposits (Local Currency)) և Ոչ ստորադաս, չապահովված պարտատոմսերի (Senior Unsecured Regular Bond/Debenture) «B1» վարկանիշները:
Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն ու մասնավորապես նշել, որ 2017 թվականի վերջի ցուցանիշներով Բանկը հանդիսանում է Հայաստանի համակարգային բանկերից մեկը: Բանկի վարկանիշի հեռանկարի բարձրացումը հետևել է 2018թ. մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը:
Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչն երկրում մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ: Բանկի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով (012) 22-22-22 հեռախոսահամարով: