Թուրք գործիչը քուրդ կանանց բռնաբարելը համարում է հոգու պարտք
Ռասիստական տրամադրություններով հայտնի «Հոլանդիայի թուրքական ֆեդերացիա» կազմակերպության գլխավոր քարտուղար Էրիմ Ուղուրլուն հերթական սկանդալին գրառումն է կատարել Twitter միկրոբլոգի իր էջում։
«Քուրդ կանանց բռնաբարելը հոգու պարտք է։ Ոչ ոք չպետք է դրանից հրաժարվի»։
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական կազմակերպության գլխավոր քարտուղարի գրառումը մեծ աղմուկ է առաջացրել սոցմեդիայում և բողոքների առիթ դարձել։
Թուրք գործիչը այնուհետև իր էջում պնդել էր, որ այդ գրառումները ինքը չի կատարել և իր էջը կոտրել են։ Այս պահին նրա էջը դարձյալ արգելափակված է։ Թուրքական աղբյուրը նշում է, որ նախկինում ևս Ուղուրլուն քրդերի մասին սկանդալային գրառումներ է կատարել, ինչի պատճառով նրա էջն արգելափակվել է։
Նախկինում էլ Ուղուրլուն աչքի է ընկել քրդերի դեմ ուղղված ազգայնական բովանդակությամբ գրառումներով։ Դրանցից մեկը եղել է հետևյալը. «Առաջ ինչպես Նուսայբինում էր, այնպես էլ հիմա քրդերին մեկ առ մեկ սպանելու ենք ու հետո՝ վառելու»: