
Յակուտսկում տոննաներով ոսկի է թափվել ինքնաթիռից

Յակուտսկում Ան-12 ինքնաթիռը վերթիռի ժամանակ կորցրել է լյուկի փեղկը եւ շարունակել թռիչքը՝ ցրիվ տալով ոսկու ձուլակտորները: Թռիչքագոտու լուսանկարը մարտի 15-ին հրապարակել է 112 Telegram-ալիքը։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Յակուտսկի օդանավակայանի մամուլի ծառայությունում, վերթիռի ժամանակ «Նիմբուս» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռից օդի հոսքը պոկել է բեռնալյուկի ձախ փեղկը: Դրանից հետո օդանավի անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան: Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մագան ավանում՝ Յակուտսկից 12 կիլոմետր հեռավորության վրա:
112 ալիքի տվյալներով՝ միջադեպի ժամանակ ինքնաթիռում եղել են շուրջ 10 տոննա ոսկի եւ պլատին, որոնց մի մասը ցրիվ է եկել թռիչքագոտում: Ըստ որում, ինչպես նշում է YakutiaMedia-ն, ինքնաթիռը կարող էր փոխադրել նաեւ ադամանդներ: Ներկայում թռիչքադաշտի մերձակա տարածքը շրջապատված է, կատարվում է ստուգում, որի ընթացքում կպարզվեն միջադեպի պատճառները: