Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։
«2016թ. ապրիլն իր վատ հետևանքները թողեց՝ պայմանավորված մարդկային մեծ կորուստով, բայց ապրիլյան պատերազմը նաև մեծ դաս եղավ հայկական կողմի համար։ Մենք դուրս եկանք այն թմբիրից, որ կար 1994թ. հետո։ Այս զինադադարի շրջանում չէր դիտվում, որ հնարավոր է լայնամասշտաբ մեծ պատերազմի կրկնություն, բայց մենք հաշվի չառանք, թե ինչպիսի հակառակորդ ունենք»:
Ապրիլի 3-ին «Քարավան» ՍՊԸ փոխտնօրեն, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Ն.Ա-ն դիմել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 01:30-ից մինչև 06:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող նշված ընկերության տարածք։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և կմասնակցի Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, որից հետո տեղի կունենա էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:
Թաեքվոնդոյի Հայաստանի պատանեկան և երիտասարդական թիմերը սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշի և աշխարհի առաջնությունում:
Երևանի բնակիչ Ա.Խ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` հայտնելով, որ ՀՀ քաղաքացի Նորայր Մինասյանը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, պաշտպանության նախարարությունում իրեն որպես վարորդ աշխատանքի տեղավորելու, ինչպես նաև ԴԱՀԿ-ում գոյացած պարտքերի մի մասն իբր զրոյացնելու համար՝ խաբեությամբ պահանջել է զգալի չափերով գումար, որի մի մասը ստացել է:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին քննադատել է իշխող վերնախավին՝ ճոխ ապրելակերպի, չարդարացված ծախսերի համար:
ՉԺՀ-ի Պետխորհուրդն ապրիլի 4-ին 25 տոկոս մաքս է սահմանել ամերիկյան ավտոմոբիլների, նավթաքիմիայի արտադրանքի, ընդեղենի՝ ընդհանուր առմամբ 106 անուն ամերիկյան արտադրանքի համար:
Ապրիլի 3-ին` ժամը 22:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են անձեռոցիկի մեջ փաթեթավորված 1,5 գրամ սպիտակ փոշենման զանգված:
YouTube -ի կենտրոնակայանի մոտ կրակ բացած, այնուհետև ինքնասպան եղած 39-ամյա Նասիմ Աղդամն ադրբեջանցի է:
Մայրության նպաստի սահմանումը դրական քայլ էր, սակայն արվածն ընդամենը կես քայլ էր, քանի որ օրենքում առկա են որոշ էական բացթողումներ և դիտարկվող նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակը անտրամաբանական ու անարդարացի սահմանափակող պայմաններ, որոնք ստվերում են պետական նպաստի այս տեսակի նպատակային նշանակությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող և անհատ ձեռնարկատեր Օնիկ Նազարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:
Ապրիլի 3-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 34-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 4.00-ին, Եղվարդի խճուղում` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան»-ի նախկին մասնաշենքի մոտ, տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, ապա պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը պաշտոնից հեռացվելուց հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեցին իրենց պարզաբանումները:
Վեցամյա Մերի Հակոբյանը Վրաստանում հաղթել է պարի օլիմպիադայում:
Դա նշանակում է, որ հողի մակերեւույթից 15-20 սմ օդի շերտն է ընդգրկելու, ոչ վերեւ:
Վրաստանի կառավարությունը ձեռնամուխ է լինում «Քայլ դեպի լավագույն ապագա» խաղաղ նախաձեռնության իրագործմանը, որը միտված է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում բնակվող քաղաքացիների հումանիտար եւ սոցիալ-տնտեսական դրության բարելավմանը:
Ապրիլի 4-ին, ժամը 11:54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի սիրելի գիրքը Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս»-ն է:
Մեքսիկայի Սենատն ապրիլի 3-ին հավանություն է տվել առողջապահության համակարգի բարեփոխմանը, որը նախատեսում է մահացած բոլոր չափահաս մարդկանց ավտոմատ դասումը պոտենցիալ դոնորների շարքին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին:
Ադրբեջանի մայրաքաղաքի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում արկի պայթյուն է տեղի ունեցել:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավարտվեց Մասրիկ-1 ծրագրի ներդրողների մրցույթը։ Ըստ մրցույթի կանոնների՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 3-ին կոչով դիմել է համաքաղաքացիներին՝ հետեւելու Մարտին Լյութեր Քինգի օրինակին, որն իր կյանքը նվիրեց սոցիալական արդարության համար պայքարին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում է ունեցել ղազախահայ համայնքի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Փամբակ» լեռնային զորափորձարանում լեռնաալպինիստական պատրաստության անցնելու շրջանակներում կդիմագրավեն պայմանական հակառակորդի գրոհը Շեգգյոլ լեռը բարձրանալիս:
Այսօր գիշեր Լոռու մարզում տեղացած ձյունը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին այցելել է Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ քաղաք և հանդիպել քաղաքապետ Նատալի Նիեզոնի հետ։
Բադեն-Բադենի մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի կանանց աշխարհի նախկին չեմպիոն Հոու Յիֆանը: