Բաժիններ՝

«Ինչ է նշանակում բացասական՝ -2․․․-3 ջերմաստիճան՝ հողի մակերևույթին». Գագիկ Սուրենյանը պարզաբանում է

Ինչ է նշանակում է բացասական՝ -2․․․-3 ջերմաստիճան՝ հողի մակերեւույթին. «Դա նշանակում է, որ հողի մակերեւույթից 15-20 սմ օդի շերտն է ընդգրկելու, ոչ վերեւ: Իսկ մեր պտղատու ծառատեսակները, բնականաբար, գտնվում են երկրի մակերեւույթից գոնե 1-2 մետր բարձրության վրա, որտեղ բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում: Օդում ջերմաստիճանը կմոտենա 0-ի եւ դա կտեւի շատ կարճ՝ ընդամենը 15-20 րոպե, որը կլինի լուսադեմին՝ արեւածագի պահին՝ ժամը 06:30-07:00-ն ընկած ժամանակահատվածում: Եվ դա հնարավոր չէ, որ որեւէ կերպ վնասի ծաղկած ծառերին, որովհետեւ նախ շատ կարճ է տեւելու, հետո բացասական ջարմաստիճան չէ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս