Բաժիններ՝

Թրամփը հորդորել է ամերիկացիներին՝ հետևել Մարտին Լյութեր Քինգի օրինակին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 3-ին կոչով դիմել է համաքաղաքացիներին՝ հետեւելու Մարտին Լյութեր Քինգի օրինակին, որն իր կյանքը նվիրեց սոցիալական արդարության համար պայքարին։

«Ես բոլոր ամերիկացիներին կոչ եմ անում իրենց ավանդը ներդնել, որպեսզի Քինգի խաղաղության, միասնության եւ արդարության երազանքներն իրականություն դառնան»,- նշել է նա Սպիտակ տան տարածած հռչակագրում, որտեղ ապրիլի 4-ը հայտարարվում է ԱՄՆ-ի թխամորթ բնակիչների քաղաքացիական իրավունքների համար այդ մարտիկի, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի Հիշատակի օր: «Հիսուն տարի առաջ՝ 1968 թվականի ապրիլի 4-ին, Մարտին Լյութեր Քինգը Մեմֆիսում՝ Թենեսիի նահանգում, զոհվեց մարդասպանի գնդակից,- հիշեցրել է Թրամփը:

– Նա իր կյանքը նվիրեց արդարության եւ խաղաղության համար պայքարին: Մենք պետք է սովորենք միասին ապրել որպես եղբայրներ ու քույրեր ( … ) Կառավարությունը չէ, որ պետք է ձգտի Քինգի գաղափարների կենսագործմանը, այլ ժողովուրդը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս