Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի հետախույզները ուսումնամարտական առաջադրանքներ են կատարում Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Փամբակ» լեռնային զորափորձարանում լեռնաալպինիստական պատրաստության անցնելու շրջանակներում կդիմագրավեն պայմանական հակառակորդի գրոհը Շեգգյոլ լեռը բարձրանալիս:

Դեպի լեռան գագաթ վերելքի եռօրյա հատուկ դասընթացը՝ հատուկ մարտավարական, լեռնային, կրակային պատրաստության նորմատիվների կատարմամբ, հետախույզների վարժանքների եզրափակիչ փուլն է ուսուցման ձմեռային շրջանում: Այս միջոցառման նախաշեմին զինծառայողները մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրում Էին տեսությունը եւ հրահանգիչների ղեկավարությամբ հղկում գործնական հմտությունները լեռնային-ժայռոտ տեղանքում ուսուցման հիմնական առարկաների գծով:

Դեպի Շեգգյոլ լեռան գագաթ քննական վերելքի ընթացքում հետախույզները լեռներում եւ անտառում գոյատեւման «էքստրեմալ» պայմաններում կստուգեն իրենց պատրաստվածությունը եւ «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքը: Ուսումնամարտական առաջադրանքները կատարելիս նրանք կիրականացնեն պայմանական հակառակորդի առավել կարեւոր օբյեկտների ու կապի հանգույցների որոնում, կոորդինատների ու հետախուզական տվյալների փոխանցում հետախուզման կառավարման կետ՝ հետախուզման, կառավարման ու կապի «Ստրելեց» համալիրի օգտագործմամբ, ինչպես նաեւ հետքաշում եւ պայմանականորեն վիրավորված զինծառայողների տարահանում:

Նաեւ կմշակվեն քողարկման, առաջին բուժօգնության ցուցաբերման հարցերը, հրետանային եւ ավիացիոն նշանառուների խնդիրները, ինչպես նաեւ քարտեզով տեղանքում կողմնորոշվելը՝ ԳԼՕՆԱՍ համակարգի նավիգատորների օգտագործմամբ: Ծովի մակերեւույթից ավելի քան 2,5 հազար մետր բարձրության վրա կլիմայական բարդ պայմաններում հատուկ դասընթացի անցկացմանը մասնակցում են 300-ից ավելի զինծառայողներ եւ մոտավորապես 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող ապարատների համալիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս