Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Բադեն-Բադենի մրցաշարում:
Անհայտ անձինք ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, մտել են Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի տարածք ու երկաթե ձողով հարվածներ հասցրել աշխատակցի գլխին՝ հափշտակելով նրա մոտի գումարն ու բջջայինը։
Երևում է, Բուֆոնն այդպես էլ չի հաղթի Չեմպիոնների լիգան: «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է «Ռեալի» դեմ Չեմպիոների լիգայի քառորդ եզրափակիչ խաղի արդյունքը (0:3):
Դեպի Հայաստան անձնական դրամական փոխանցումները 2017-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 1 միլիարդ 494.6 միլիոն դոլար, ինչը 2016-ի համեմատ ավելի է 12.4 տոկոսով կամ 164.5 միլիոն դոլարով:
ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն կտա օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացիոն փուլ է մտցրել 2016 թվականի դեկտեմբերին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, որի ընթացքում պաշտպանական մարտում զոհվեցին երեք հայ զինծառայողներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի կազմակերպությունները, որոնք համախմբված են Հայոց ցեղասպանության կոմիտեի մեջ, հայտարարել են, որ ապրիլի 24-ին կեսօրից սկսած Արդարության քայլերթ են անցկացնելու:
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության համար արդեն վաճառվել է գրեթե 1 700 000 տոմս:
Fithacker.ru-ն գրում է, որ նշի կաթը խորհուրդ է տրվում իմուն համակարգի ամրացման, քաշի նվազեցումը խթանելու համար։ Այն հատկապես օգտակար է երեխաների համար։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության միջև ապրիլի 4-ին Մոսկվայում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
ՄԱԿ-ին հաջողվել է 2 մլրդ դոլար հանգանակել Եմենին նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովի ընթացքում, որն ապրիլի 3-ին կայացել է Ժնեւում:
Թուրք փորձառու լրագրող Սեդաթ Էրգինը գրել էր «Հուրիեթ» թերթում, որ «Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մարդու իրավունքների խախտումների առաջամարտիկն է»: Եվրոպական դատարանը դատական գործերի վերաբերյալ որոշումներ է կայացնում այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած պետությունները խախտում են նրա դրույթները:
«Բանակցային գործընթացը գնում էր մադրիդյան սկզբունքների շուրջ, կային հանդիպումներ, որտեղ քննարկվում էր հիմնականում հետևյալ մոտեցումը. մի կողմից՝ հայկական կողմը վերադարձնում է որոշ շրջաններ, իսկ Արցախի կարգավիճակը որոշվում է հանրաքվեով, որը պետք է ունենար իրավական ուժ»։
Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածը գարեջրի ճնշումն ապահովող գազի բալոնի պայթյունն է:
Ապրիլի լույս 2-ի գիշերը՝ 0 ժամ 35-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 45-ամյա տղամարդը վիրահատության ժամանակ մահացել է:
«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ Հայոց արքաների, թագուհիների և այլ պատմական թեմաներով հուշանվերների նոր մեկնարկած արտադրության և արտահանման ծրագրի մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում բանախոսներ, «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, «Բիզնես Արմենիա»-ի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանն ու «47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանը խոսեցին Հայաստանում նոր արտադրություն սկսած և արդեն իրականություն դարձած ծրագրի մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարևոր չէ, թե ուր, միայն թե՝ Մանչեսթեր: Բրազիլայի հարձակվող Նեյմարն առաջվա նման ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից, իսկ նրա առաջին նպատակը մնում է «Ռեալը»:
Հայաստանի Հանրապետության առաջին հավաքորդական «Նոյյան Տապան» թղթադրամը, որը շրջանառության մեջ է դրվել 2017 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ազգային դրամի 24-րդ տարեդարձի կապակցությամբ, 2018 թ. փետրվարին Վարշավայում (Լեհաստան) անցկացված «High Security Printing EMEA (Europe, Middle East, Africa)» կոնֆերանսին արժանացել է «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» (“The Best Regional Banknote of the Year”) մրցանակին:
Հայաստանը պատրաստվում է մեծացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 192 տրանսպորտային միջոց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներմուծվող չինական ապրանքների վրա վերջերս Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի սահմանումը եւ Չինաստանի կողմից հայտարարված պատասխան միջոցները առեւտրական պատերազմ չեն:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Արմավիր մարզի տարբեր համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 23 քրեական գործ. նշված քրեական գործերից 13-ը միացվել է մեկ վարույթում:
Ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանի կարծիքով՝ ռազմական ոլորտում իրական խնդիրներն ի հայտ են գալիս միայն պատերազմի ժամանակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ի հայտ եկած խնդիրները պատերազմից հետո անմիջապես լուծում ստացան:
Հանրապետության նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը:
Ամերիկյան վարչակազմը որոշում է ընդունել Սիրիայում պահպանել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 4-ին վեց երեխաների հետ պապամոբիլով անցել է Սուրբ Պետրոսի հրապարակով ավանդական կոլեկտիվ ունկնդրության ընթացքում:
Թուրքիան մտադիր է Սիրիայում հակաահաբեկչական գործողությունը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրել այն տարածքները, որոնք գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) քրդական կազմավորումների վերահսկողության ներքո:
Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում: