Բաժիններ՝

Թաեքվոնդոիստները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշի համար

Թաեքվոնդոյի Հայաստանի պատանեկան և երիտասարդական թիմերը սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշի և աշխարհի առաջնությունում:

Ապրիլի 4-ից Թունիսի Համամետ քաղաքում ընթացող` Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերի թաեքվոնդոյի վարկանիշային մրցաշարին կմասնակցեն 63 կգ քաշային Ռոման Հայրապետովն ու 73 կգ քաշային Անդրանիկ Խաչատրյանը,իսկ ապրիլի 8-12-ը անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությանը կմասնակցեն 59 կգ քաշային Դավիթ Թորոսյանը, 63 կգ քաշային Էդգար Գևորգյանը, 68 կգ քաշային Սարգիս Սարգսյանը և 73 կգ քաշային Անդրանիկ Խաչատրյանը:
Մեր պատվիրակության ղեկավարն է Վարդան Ղահրամանյանը, հավաքականի մարզիչը` Զորայր Մեքինյանը,մենեջերը՝ Արթին Թեյմուրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս