ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի արտաքին վարկերը 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 4 միլիարդ 630 միլիոն դոլար: ՀՀ կառավարությանը տրված վարկերը 4 միլիարդ 28.4 միլիոն դոլար են, Կենտրոնական բանկինը` 601.5 միլիոն դոլար:
2017 թվականի մարտի 8-ին կատալոնական «Բարսելոնան» անհավանական քամբեքի հեղինակ դարձավ՝ կարողանալով 4:0 պարտվելուց հետո հաղթել տանը 6:1 հաշվով: Շատերը կատալոնական ակումբի այս հաղթանակն անվանեցին դարի քամբեքը:
Լոս Անջելեսում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցկացվի «Արդարության արշավ» խորագրով:
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ ապրիլի մեկին ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով տեղի ունեցած Սբ. Պատարագին, որը մատուցել է Գերմանիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սերովբէ վարդապետ Իսախանյանը:
Հիրավի, մեր օրերում քիչ են այն ընտանիքները, որոնց բոլոր զավակները ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում:
«Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի առաջին սերիան «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում հրապարակվելուց 7 ժամ հետո ավելի քան 3 միլիոն դիտում է հավաքել:
Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով դատական նիստերն այսուհետ կլինեն դռնփակ:
Բրիտանացի մասնագետները չեն կարողացել պարզել նյարդապարալիզացնող նյութի ծագումը, որով թունավորել էին Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին:
«Հայաստանն ու Ադրբեջանը չեն ցանկանում իրենց լծակները վայր դնել: Ադրբեջանի լծակը Հայաստանի արգելափակումն է, Հայաստանինը` օկուպացված տարածքները, նրանցից յուրաքանչյուրը, եթե զիջեն, ավելի թույլ դիրք կունենան, որը, նրանց ընկալմամբ, կվտանգի իրենց անվտանգությունը»:
Գյումրիում համատիրությունների աշխատանքից դժգոհողներ միշտ էլ եղել են:
Սիրիայի կառավարական զորքերը Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ կազմակերպել են Արեւելյան Ղութայի բնակավայրեր խաղաղ բնակիչների վերադարձման աշխատանքը:
Պատմաբան Մայքլ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է այն շենքը՝ Պուշկին 4, որի բնակարաններից մեկում է ապրել ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:
Չեմպիոնների լիգան վերադառնում է: Այսօր երեկոյան կմեկնարկեն ¼ եզրափակչի խաղերը: Առաջին խաղում սպասվում է արդեն դասական դարձած պաքար՝ «Յուվենթուս»-«Ռեալ Մադրիդ»:
Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել տարբեր հիվանդություններով, հորմոնալ փոփոխություններով, գլխամաշկի վնասմամբ, սթրեսով, որոշակի դեղամիջոցների օգտագործմամբ։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Պողոսյանը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր:
Ռուսաստանի քննչական կոմիտեն Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրային կենտրոնի հրդեհի նոր տեսանյութ է հրապարակել:
Սաղմոսավանում կատարված գողությունը բացահայտվեց:
Հայաստանի ավանդային կազմակերպությունների հիմնական վարկառու երկրները 2017 թվականի վերջին եղել են Նիդերլանդները` 23.4 տոկոս, Լյուքսեմբուրգը` 20.6, ԱՄՆ-ն` 6, Գերմանիան` 5.6 տոկոս: Վարկերի մոտ 23.4 տոկոսը ստացվել է միջազգային կազմակերպություններից:
«ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի վերջին: Համաձայն օրենքի` ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները կարող են օգտվել հարկային արտոնություններից:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը Լիտվայի կառավարության նիստի օրակարգում է:
Ապրիլի 2-ին Երևանի Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկից բերման է ենթարկվել 24-ամյա քաղաքացի կրակոց արձակելու համար:
2017թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները կրկին նվազել են և կազմել 245.7 մլն դոլար՝ 2016 թ. 338.1 մլն դոլարի փոխարեն։ Ընդ որում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, դրանից 225 մլն դոլարն օֆշորային ներդրում է հանքարդյունաբերությունում։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-ից 5-ը Մոսկվայում կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին:
Արցախում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի գաղափարախոսությունը ներմուծվում է հենց աշակերտական սեղանից:
Լիբանանի բանակի գեներալ, պաշտպանության նախարարի խորհրդական Փանոս Մանջյանը ռազմական ոլորտում իր առաջին քայլերն սկսել է 1972 թվականին, երբ ընդունվեց ռազմական հաստատություն:
Գյումրու որոշ միկրոավտոբուսների վարորդներ` թվով 20-ից ավելի, բողոքում են, որ 15 տարուց ավելի շահագործված միկրոավտոբուսներն այլևս չեն թույլատրում շահագործել: Այդ պատճառով ՀՀ տրանսպորտի պետական տեսչությունը սկսել է տուգանել իրենց:
Տարբեր մթերքներում առկա տրանսճարպաթթուները վատ են անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով խորհրդարանում փոխարինել է արդեն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, նշանակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Ոստիկանները Մաշտոցի պողոտայից գրպանահատի են բերման ենթարկել:
Ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թամանցիների փողոցի թիվ 81 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: