Բաժիններ՝

Չինաստանը 25 տոկոս մաքսեր սահմանեց ամերիկյան 106 անուն արտադրանքի համար

ՉԺՀ-ի Պետխորհուրդն ապրիլի 4-ին 25 տոկոս մաքս է սահմանել ամերիկյան ավտոմոբիլների, նավթաքիմիայի արտադրանքի, ընդեղենի՝ ընդհանուր առմամբ 106 անուն ամերիկյան արտադրանքի համար: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

«Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրը կհայտարարվի ավելի ուշ»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ: Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապրիլի 3-ին հրապարակել է Չինաստանից շուրջ 50 միլիարդ դոլար գումարի ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ պլանավորում է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել: Այս միջոցը նախատեսված է Թրամփի կողմից ավելի վաղ ստորագրված «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին» հուշագրում:

Ցուցակում, մասնավորապես, ներառված են չինական արտադրության այնպիսի ապրանքներ, ինչպիսք են ավտոմոբիլները, մոտոցիկլետները, երկաթուղային տրանսպորտը, հաստոցները, բժշկական եւ այլ սարքավորանքը, ավիացիոն պահեստամասերը, արբանյակները՝ ընդամենը 1,3 հազար անուն: ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է համաչափ պատասխան տալ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցներին, որոնք կհամապատասխանեն ազդեցության ուժով եւ մասշտաբներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս