Բաժիններ՝

«Առաջիկա գիշերը ռիսկային է լինելու. Կանխատեսումն ուժի մեջ է». Գագիկ Սուրենյան

Այսօր գիշեր Լոռու մարզում տեղացած ձյունը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Մարզի Վանաձորի ու Սպիտակի տարածաշրջանի մի շարք բնակավայրերում, որտեղ բերքատու ծառերը ծաղկել էին, այս գիշեր առատ ձյուն է տեղացել: Հատկապես տուժել է ծիրանենին:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը լուսանկարներ են տեղադրել՝ գրելով, որ ծաղկած ծառերը պատվել են ձնով:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ այլ մազերում, որտեղ ծառերը ծաղկել են, ձյան տեղումներ չեն արձանագրվել:

«Ծաղկած ծառերի վրա ձյուն է եկել միան Լոռու մարզում՝ Վանաձորի ու Սպիտակի հատվածներում», ասաց նա: Միաժամանակ, Սուրենյանը հավելեց, որ վնասի չափի մասին իրենք տեղեկություն չունեն:

«Առաջիկա գիշերը ռիսկային է լինելու նաև Արարատյան դաշտի համար։ Այս կանխատեսումների մասով փոփոխություն չկա, նույն ջերմաստիճանն է սպասվում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30