Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/040418KhorhrdArtadrYentakar.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, շահագրգիռ կառույցների պատասխանատուներ:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նախանշված բոլոր աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել այս ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: