Գողություն՝ «Քարավան» ՍՊԸ–ից

Ապրիլի 3-ին «Քարավան» ՍՊԸ փոխտնօրեն, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Ն.Ա-ն դիմել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 01:30-ից մինչև 06:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող նշված ընկերության տարածք և ջարդելով պահեստի դռան կողպեքը, գողացել 10 հատ 20 լիտրանոց տարրա՝ լցված տրանսմիսիոն յուղով, իսկ պահեստի դիմացից 4 հատ 200 լիտրանոց տարրա՝ լցված շարժիչի յուղով:

Տեսանյութեր

Լրահոս