Ֆոտոշարք՝ Երևանում կատարվող բողոքի ակցիայից
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վաղը չեն թույլատրելու պատգամավորներին մտել խորհրդարան և քվեարկել վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին:
Այսօր ԱԺ ճեպազրույցներին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքը պատահաբար հրապարակել է նախկին առաջին տիկին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի կնոջ՝ Բարբարայի մահախոսականը:
Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ս.-ի անվամբ, քաղաքացի Ն. Կ-ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքում ճաշի կաթսայի մեջ պատրաստված մոմե թաքստոցից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս, ականջակալ և լիցքավորիչ:
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլյովը հեռացրել է չորս տեղակալների՝ Վալերի Ցոյին, Դմիտրի Կուդրյաշովին, Ելենա Ժիդկովային եւ Ալեքսեյ Կոժեւինին, որոնք ղեկավարում էին առողջապահությունը, բնակկոմունալ տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությունը:
Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը շարունակում է փակված մնալ: Խաչմերուկին նստած երիտասարդներին ոստիկանները հորդորեցին ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելությունը, որը ժամանել է Դամասկոս, ապրիլի 16-ին կմեկնի Դումա՝ հետաքննելու ենթադրյալ քիմիական գրոհը քաղաքում:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ակցիայի մասնակիցների հետ Վարդանանց փողոցով երթով հասան Խանջյան փողոց և նստեցին երթևեկելի հատվածում:
Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը:
Ապրիլի 16-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 28ա շենքի 8-րդ հարկի մակարդակում անձրևատար խողովակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՌուսԱլ»-ի բաժնետոմսերն ապրիլի 16-ին ավելի քան 20 տոկոսով եւ ապրիլի սկզբի համեմատությամբ 64 տոկոսով ընկել են՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սպասումների ֆոնին, որոնք կարող են հայտարարվել արդեն ապրիլի 16-ին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Երևանի քաղաքապետարանը հորդորել է քաղաքում հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից:
Նալչիկում հրդեհ է բռնկել կենտրոնական շուկայում, որը, ճշտված տվյալներով՝ ընդգրկել է 3200 քառակուսի մետր տարածք:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարյուր մարդկանց հետ քայլերթով Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Կորյուն փողոց:
Քիչ առաջ բախումներ տեղի ունեցան ոստիկանների և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման մասնակիցների միջև:
Այսօր առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:
Կյանքի 75-րդ տարում մահացել է Վիետնամական պատերազմի մասնակից եւ դերասան Լի Էրմեյը, որը հռչակվել է «Միամետաղ պատյան» ֆիլմում հրահանգիչ Հարթմանի դերով:
Փակվում է Հերացի փողոցը
Այս պահին փակ են շարունակում մնալ քաղաքի՝ Աբովյան, Կորյուն, Իսահակյան, Հերացի փողոցները: Ակցիայի մասնակիցներին սատարելու էր եկել դերասան Հայկ Մարությանը:
Հայաստանի բասկետբոլի նորաստեղծ Ա լիգան կայացավ առաջին իսկ մրցաշրջանից հետո:
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ Հերացի փողոցում: Ավտոմեքենաներից մեկի վարորդը դուրս եկավ մեքենայից՝ պահանջելով ակցիայի մասնակիցներին բացել երթուղին:
Ֆոտոշարք Երիտասարդական մետրոյի կայարանից
Աբովյան-Կորյուն խաչմերուկը շարունակում է փակ մնալ: Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս մեքենաներին տեղաշարժվել:
Ֆրանսիան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին համոզել է չհեռանալ Սիրիայից եւ ապրիլի 14-ին հրթիռահարվածներ հասցնել սոսկ այդ երկրի քիմիական օբյեկտներին:
Այս պահին Երիտասարդական մետրոն երկու կողմից փակ է: Ոստիկանությունը հորդորում է ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը և թույլ տալ քաղաքացիներին տեղաշարժվել:
Միլո Ջուկանովիչը, որը 1991 թվականից մի քանի անգամ զբաղեցրել է Չեռնոգորիայի վարչապետի, նախագահի պաշտոնները, ինչպես նաեւ գլխավորում է կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, վերստին կդառնա պետության ղեկավար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսին իրազեկել է Սիրիային հարվածներ հասցնելու մասին եւ հայտարարել, որ գործել է Սահմանադրությանը համապատասխան եւ ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցները այսօր վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը: