Բաժիններ՝

«Ֆրանսիան Թրամփին համոզեց սահմանափակել Սիրիային հասցվող հարվածների թիվը». Մակրոն

Ֆրանսիան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին համոզել է չհեռանալ Սիրիայից եւ ապրիլի 14-ին հրթիռահարվածներ հասցնել սոսկ այդ երկրի քիմիական օբյեկտներին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք նաեւ նրան (Թրամփին – խմբ.) համոզեցինք սահմանափակվել քիմիական օբյեկտներով»,- հայտարարել է Մակրոնը BFMTV հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ Փարիզը Վաշինգտոնին համոզել է մնալ Սիրիայում: «Տասն օր առաջ նախագահ Թրամփն ասում էր, թե ԱՄՆ-ը մտադիր է ազատվել պարտավորություններից Սիրիայում, մենք նրան համոզեցինք մնալ այնտեղ»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ապրիլի 14-ի առավոտյան հրթիռահարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական օբյեկտներին, որոնք, նրանց կարծիքով՝ օգտագործվում են քիմիական զենքի արտադրության համար: Սիրիայի վրա արձակվել է ավելի քան 100 հրթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս