ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:
Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը, որի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ ապրիլի 16-ին տեղի ունեցած գործողություններին և իրենց հետագա քայլերին:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզում սկսվել է պտղատու ծառատեսակների տունկը, որը հիմնականում կատարվում է Ծովինար գյուղի տնկարանային փոքր տնտեսություններում արտադրված տնկիներով:
«Վաղը առավոտյան բլոկադա ենք անում Երևան քաղաքի բոլոր փողոցները՝ առանց բացառության։ Այսօր բավականին հաջողված իրականացվել էր մետրոյի գործողությունը, կոչ եմ անում՝ վաղը քառապատիկ անել այդ գործողությունը, որ ոստիկանական ուժերը չկարողանան տեղաշարժվել նաև մետրոյով և ստիպված լինեն իրենց ուժերը ցրել ողջ Հայաստանով մեկ»:
Ինչպես էին Բաղրամյան պողոտայում ոստիկաններն ու ցուցարարները ծեծում իրար:
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղի և մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
Սուրճը կարող է լավացնել տեսողությունը, օգնում է բարձրացնել տրամադրությունը, չափավոր օգտագործման դեպքում՝ դրական է ազդում սրտի առողջության վրա։
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով ապատեղեկատվություն չտարածել՝ կապված օրվա ընթացքում Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյան հետ:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 19։00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։
ԵՄ դրամաշնորհային ծարագրերից հափշտակության գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի:
«Այսօր հաջողված օր էր, որովհետև մենք ներքաղաքական իրավիճակում բեկում մտցրինք և փակեցինք բոլոր նրանց բերանները, ովքեր ասում էին, որ հայ ժողովուրդը տանը նստած է և համակերպվում է ամեն ինչի հետ, որ հայ ժողովուրդը չի ուզում ազատություն։ Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ազատության ժողովուրդ է»:
Հայտնում ենք, որ ժամը 19։00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։
Ապրիլի 16-ին Գյումրիում մի խումբ ակտիվիստներ շրջափակել էին Շիրակի մարզպետարանի շենքը, այնուհետև՝ Գարեգին Նժդեհ փողոցը, որից հետո մեկնարկել է ավտոերթ:
«Ռեալը» բրազիլացուն այլևս հետաքրքիր չէ: ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը, այլ ոչ թե՝ Մադրիդի «Ռեալ»:
Ուղիղ միացում Ֆրանսիայի հրապարակից:
«Պարոն Փաշինյան, մի՛ տարեք բախման». Վալերի Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի զրույցը:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա:
Գյումրիում որոշ բնակիչներ դժգոհում են ԴԱՀԿ-ի գործունեությունից: Տարածված խոսակցությունների համաձայն՝ ԴԱՀԿ-ն մարդկանց զրկում է անգամ նրանց միակ բնակարաններից:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Երևանում իր քաղաքացիներին հորդորել է խուսափել այն վայրերից, որտեղ մարդկանց զանգվածային կուտակումներ կան: Kommersant.ru կայքը գրում է, որ նախազգուշացումը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի Թվիթերյան էջում:
Ապրիլի 16-ին, ժամը 2.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1995 թ. ծնված Արթուր Մ.-ն, 1974 թ. ծնված Անուշիկ Օ.-ն, 1993 թ. ծնված Աննա Բ.-ն, 2013 թ. ծնված Օֆելյա Բ.-ն և 2015 թ. ծնված Մելինե Բ.-ն:
Ինչպես Բաղրամյանում ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատը և հասան փշալարերին:
Զլատանը կայցելի Ռուսաստան: «Լոս-Անջելես Գելեքսիի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ակնարկել է, որ վերադառնալու է ազգային հավաքական մինչև ԱԱ-2018-ը:
«Նաիրի» բժշկական կենտրոնից Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ նրան դիմավորեցին «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված գողության դեպքի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության աշխատակից Ամասիա Այվազյանը, ապօրինի մուտք գործելով Ռոզա Ավագյանի բնակարան, այնտեղից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:
Գյումրիում ակտիվիստներն ապրիլի 16-ին փորձել են փակել որոշ փողոցներ եւ կաթվածահար անել որոշ կառույցների աշխատանքը: Նրանք փակել են Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցը՝ Շիրակի մարզպետարանի հատվածում:
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի Միջին Արևելքի, Աֆրիկայի և նոր տարածքների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ֆասկելին և կոնսորցիումի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Ավստրալիայի գծով գործադիր տնօրեն Տրիստան Իգուերոյին:
Ինչպես Բաղրամյան պողոտայում պայթեց առաջին ձայնային նռնակը: