Բաժիններ՝

Նալչիկում այրվում է կենտրոնական շուկան

Նալչիկում հրդեհ է բռնկել կենտրոնական շուկայում, որը, ճշտված տվյալներով՝ ընդգրկել է 3200 քառակուսի մետր տարածք: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կաբարդա-Բալկարիայի վարչության ներկայացուցիչ Կանտեմիր Բերովը, հրշեջներին հաղողվել է տեղափակել կրակը:

Ապրիլի 16-ի առավոտյան Նալչիկի կենտրոնական շուկայի առեւտրական տաղավարներից մեկում հրդեհ էր բռնկել մոտավորապես 600 քառակուսի մետր տարածքում: Ավելի ուշ ԱԻՆ-ը ճշտել էր, որ հրդեհի տարածքը կազմել է շուրջ 2000 քառ. մետր: Կրակը տարածվել էր երկրորդ տաղավար: «Մոսկվայի ժամանակով ժամը 09:08-ի դրությամբ հրդեհը տեղափակված է, դրա մակերսեը կազմել է 3200 քառ. մետր, տուժածներ չկան»,- ասել է Բերովը: Ընդամենը հրդեհի մարման աշխատանքներում գործի է դրված 96 մարդ եւ 26 միավոր տեխնիկա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս