«Մեր բոլոր տեքստերը ուժի մեջ են. մենք այստեղ ենք, որ բռնություն չկիրառվի». Էդմոն Մարուքյան

«Նաիրի» բժշկական կենտրոնից Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ նրան դիմավորեցին «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը:

«Մեր բոլոր տեքստերը ուժի մեջ են, մենք ասել ենք, որ բռնություն լինի, այստեղ ենք լինելու, այստեղ ենք։ Մնացած բոլոր տեքստերը ուժի մեջ են։ Մենք այստեղ ենք, որ բռնություն չկիրառվի»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց, որ ապրիլի 19-ից հետո կանդրադառնա գործընթացներին և իր տեսակետը կհայտնի. «Իսկ հիմա այստեղ եմ, որովհետև ասել էի, որ, եթե բռնություն լինի և ուժ կիրառվի, անպայման կլինեմ իմ ընկերների հետ»։

Հարցին՝ միանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի պայքարին, գաղափարներին, Սարգսյանը պատասխանեց, որ ապրիլի 19-ից հետո կանդրադառնա դրան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30